SheroBlog.Com - Գլխավոր էջ

Հարգելի բլոգի այցելուներ, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գրառումներ չեմ արել: Ովքեր պատճառը չգիտեն, ասեմ, որ բլոգը այս ամբողջ ընթացքում տեղափոխվում էր այլ հարթակ և վերջապես այն մոտեցավ իր վերջնական փուլին: Ամենայն հավանականությամբ մոտակա 1 շաբաթվա ընթացքում բլոգը անհասանելի կլինի, սակայն շատ շուտով այն կվերադառնա իր հունին՝ ամենօրյա նյութերով: Շնորհակալություն
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 13.02.2012 | Մեկնաբանություններ (2)






Ահա և մոտեցանք 2012 թվականի ծննդին...Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ, որ իմ և բլոգի կողքին եք եղել, ցանկանալով երջանկության, բարության, խաղաղության, լիության և սիրո վերածնունդ: Եկեք թողնենք Հին Տարում տխրությունը և դիմավորենք Նոր Տարին ժպիտով...:)

Հ.Գ. Աշխարհի վերջը ուշանալու է, երկար չսպասեք...:D
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.12.2011 | Մեկնաբանություններ (21)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր հնարք, որի միջոցով հնարավոր է <<գրտնակել>> կայքերը: Դրա համար՝

1. Մտեք այստեղ
2. Նկարում նշված հատվածը քաշեք և գցեք Bookmarks Toolbar-ում



3. Այնուհետև մտեք ցանկացած կայք
4. Սեղմեք Bookmark-ի վրա
5. Սեղմեք Start և մկնիկի աջ հատվածը սեղմած սկսեք պետտել գնդակը, նրա վրա հավաքելով կայքում գտնվող բառերը և նկարները



Հ.Գ. Ինչքան շատ բառեր հավաքեք, գնդիկն այնքան կմեծանա: Իսկ նկարները հնարավոր կլինի հավաքել միայն այն ժամանակ, երբ գնդիկը բավականաչափ կմեծանա:
Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.12.2011 | Մեկնաբանություններ (11)



Ինչպես նկատել եք, երկար ժամանակ է չեմ անդրադառնում այն կայքերին, որոնք այս բլոգից նյութեր են գողանում: Սակայն դա չի նշանակում, թե այդպիսի կայքեր այլևս չկան, պարզապես կարծում, եմ իմաստ չունի անընդհատ ասել, քանի որ նմատատիպ կայքերը շատ կարճ կյանք են ունենալու:

Բայց այսօր կցանկանայի ներկայացնել մի կայք, որը բազմաթիվ նյութեր է գողացել այս բլոգից, սակայն սա անում եմ ոչ-թե նրա համար, որ դադարի գողանալը, այլ... Կտեսնեք ինքներդ:

Եվ այսպիսով ներկայացնում եմ մի նյութ, որը գողացվել է բլոգից: Ուշադրութոյւն կդարձնեք կայքի հասցեին և գողացված նյութի պարունակությանը:(Սեղմեք նկարի վրա՝ ավելի մեծ չափերով տեսնելու համար)




Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.12.2011 | Մեկնաբանություններ (11)






Երևի ձեզանից շատերն անրդեն գիտեն, որ Ֆեյսբուքը պատրաստվում է անցնել նոր ինտերֆեյսի՝ Թայմլայն անունով: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն ավտոմատ կակտիվացվի բոլոր օգտվողների մոտ դեկտեմբերի 25-ից, սակայն եթե չեք ուզում սպասել, ապա

1. Մտեք այստեղ:
2. Սեղմեք ներքևի Get Timline կոճակը:




3. Այնուհետև մտնում ենք պրոֆիլ և սեղմում Publish Now:


Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.12.2011 | Մեկնաբանություններ (0)






Կարծում եմ նկատել եք, որ վերջին ժամանակները բլոգում շատ քիչ են նյութեր ավելացվում: Եվ որպեսզի դուք չկարծեք, որ ես մոռացել եմ բլոգի և ձեր մասին, բացեմ մի գաղտնիք:




Այժմ բլոգը uCoz հարթակից տեղափոխվում է Wordpress և առանձին հոսթինգ: Դրա համար էլ շատ քիչ ժամանակ է մնում նյութեր ավելացնելու համար, քանի որ տեղափոխումը շատ դժվար և երկար աշխատանք է: Սակայն ես մեծ հույսեր ունեմ որ մինչև Նոր Տարի բլոգն արդեն տեղափոխված կլինի: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Հարգանքներով Արամ Շերոյան:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 17.12.2011 | Մեկնաբանություններ (3)



1 2 3 ... 42 43 »