21:05
Նոր հիվանդություն Հայստանում



Հարգելի բլոգի այցելուներ, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստան նոր հիվանդություն է մտել: Հիվանդությունը ոչ-թե վնասում է մարդու օրգանիզմը, այլ՝ նեռվերը: Հիվանդության դեմ կարելի է պայքարել միայն խորը մտածելով:





Երևի կասեք թե ինչ անիմաստ բաներ եմ խոսում, չէ՞: Իրականում գրածիս մի մասը կատակ էր, սակայն ինչպես ասեցի՝ միայն մի մասը: Իրոք էլ հայերը նոր հիվանդությամբ են տառապում, որի անունն է 1001Golos.ru : Արդեն մի քանի օր է, ինչ օրական ամենաքիչը 3 հոգուց նամակ եմ ստանում, հետևյալ բովանդակությամբ.


  1. Որ խնդրեմ կմտնես 1001Golos.ru/***** ու իմ օգտին քվեարկես:



Հա, էլի մտնեմ քվեարկեմ, բայց դրանից ի՞նչ: Ախր հարցում է հատարվում, ասենք ո՞ր կայքն է ավելի լավը, կամ ո՞ր տղան: Իսկ հարցումը նրա համար է, որ մարդկանց կարծիքն իմանան: Եթե քվեարկում ես նրա օգտին, ով քեզ ծանոթ է, կամ էլ քեզ խնդրում են քվեարկել, այդ դեպքում պարզվում է, ոչ-թե որ կայքն է ամենալավը, այլ ով ավելի շատ ծանոթներ ունի:


Այնպես որ զգույշ եղեք, որպեսզի չվարակվեք, իսկ եթե վարակվել էք, խորը մտածեք և կհասկանաք , որ այդ ամենը անիմաստ է: ՈՒ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵԵԵԵԵԵԵԵԵՔ!!!!!!!

Կատեգորիա Դեսից Դենից | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանությունները: 2
1  
Ինձելա գալիս արդեն հոգնել եմ: Գոնե էն վախտ մարդիկ մենակ օդնոկլասնիկիին գիտեին հիմա դրանից բացի էս ել գիտեն roll roll

2  
Ինձելա գալիս արդեն հոգնել եմ

Only registered users can add comments.
[ Registration | Login ]