»
                    
1899 թ. հունվարի 5-ին Չիկագոյի թերթերից մեկը տպագրեց իր թղթակցի հաղորդագրությունը մի անսովոր դիպվածի մասին, անծա­նոթ մի երիտասարդ փողոցում մոտեցել էր ոստիկանին և հայտարա­րել, որ նրա գոտուց կախված ձեռնաշղթաներն իր համար սարսափելի չեն։ Ոստիկանը առանց պատասխանի արժանացնելու, ձեռնաշղթանե­րը վարպետորեն հագցրել է երիտասարդի դաստակներին։ Վերջինս թի­կունքով շրջվել է, արագորեն հանել ձեռնաշղթաները և ժպտալով վե­րադարձրել ոստիկանին։ Թղթակցին ճարպիկ երիտասարդը հայտնել է իր անունըՀաորի Հուդինր։ Այդ անունը դեռևս անծանոթ էր ընթերցող­ներին։ Միայն Մարտին Բեյկի տնօրինած «Օրփեոս» վարյետեում աշ­խատանքի անցնելուց հետո Հուդինին հանրաճանաչ դարձավ։

Այդ զարմանալի արտիստը ծնվել է 1874 թ. Բուդապեշտում։ Նա ռաբի Մայեր Մամուել Վայսի յոթերորդ զավակն էր։ Նրա իսկական անունը էրիխ Վայս է։ Նրա ծննդից երկու տարի անց ընտանիքը արտագաղթեց Ամերիկա, որտեղ էլ նա իր համար հորինեց Հուդինի կեղծանունը։ Հուդինիին անհնար էր կապկպել։ Նա բացում էր ցանկացած ձեռնաշղթա­ներն ու ոտնաշղթաները, նույնիսկ, եթե դրանք ոստիկանների հատուկ պատվերով էին պատրաստած, կարողանում էր ազատվել զսպաշապկից, եթե նույնիսկ ոտքերից կախված էր լինում՝ օդի մեջ։

1900 թ. ապրիլի 11-ին օրենքի պահապանները գրավոր ընդունե­ցին իրենց վերջնական պարտությունը։ Կանզաս Սիթիում՝ մերկ Հուդինին ոչ միայն ձեռքերն ազատեց հինգ զույգ ձեռնաշղթաներից, այլև ութ րոպեում դուրս եկավ բանտախցից, որի դռան փականքն ստեղծո­ղը արտոնագիր էր ստացել։

Արտիստի հաջողությունները այլևս մրրիկի էին նման։ Անգլիայում նա մարտահրավեր նետեց հռչակավոր Սքոթլանդ-յարդին։ Նրան ման­րազնին խուզարկեցին, շղթայեցին և նետեցին Բրիքսթոնյան բանտի խցերից մեկը։ Մի ժամից հետո նա առանց ձեռնաշղթաների հայտնվեց բանտի դարպասի մոտ։

Հոլանդիայում մերկ և շղթայակապ նրան դրեցին զամբյուղի մեջ, փակ զամբյուղը դրեցին ավելի մեծ զամբյուղի մեջ։ Եվ այդպես՝ 13 ավելի ու ավելի մեծ, փակ զամբյուղների մեջ։ Հինգ րոպեից զամբյուղ­ները ծածկող վարագույրի ետևից հայտնվեց Հուդինին։ Բայց ամենա­զարմանալին այն էր, որ զամբյուղները անվնաս էին ու փակ։ Ձեռնա­շղթաները առաջին, ամենափոքր զամբյուղի մեջ էին։

Գերմանիայում տասը րոպեում Հուդինին դուրս եկավ Բեռլինի Մոաբիտ բանտից։ Մինչ թերթերի լուսանկարիչներն ու հետաքրքրա­սերները նրան սպասում էին կենտրոնական մուտքի մոտ, նա սեղմեց փողոցի անկյունում հերթապահող ոստիկանի ձեռքը և հեռացավ։

Ռուսաստանում Հուդինին դուրս եկավ Բուտիրկայից և կալանա­վորներ տեղափոխող փակ վագոնից։

Ամերիկայում նա դուրս պրծավ մահապարտների խցից։ Գրող էդգար Դոքթորոլուն իր «Ռեթհայմ» վեպում Հուդինիի մասին գրում է. «Նա փախչում էր բանտի նկուղից, ամուր մեխված տակառից, հաստ փոստային պարկից, դաշնամուրի ցինկե փակ պատյանից, հսկայա­կան գալվանական կաթսայից, ֆուտբոլի գնդակի, գրասեղանի ու եր­շիկի կեղևի միջից։ Նրա բոլոր փախուստները խորհրդավոր էին, որով­հետև նա երբեք չէր կոտրում այն ամենը, ինչ իրեն կաշկանդում էր և նույնիսկ բաց չէր թողնում դրանք»

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 02.04.2011 | Մեկնաբանություններ (0)



        

•    Ctrl + Esc - Բացվում է մենյուն
•    Alt + Tab  - Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև 
•    Alt + F4  - Փակում է տվյալ պատուհանը
•    Shift + Del - Ջնջում է ֆայլը առան աղբաման տեղափոխելու


•    Win + Pause/Break - Բացում է կառավարման վահանակը
   Win + R - Բացում Run ծրագիրը
•    Win + D - Ծալում է բոլոր բացված պատուհանները
•    Win + F - Բացում է որոնման պատուհանը
•    Win + Tab - Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև

•     Ctrt + O  - Բացում է փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrl + W - Փակել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrl + S - Պահպանել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrt + P - Տպել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrt + A - Նշել բոլորը
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 02.04.2011 | Մեկնաբանություններ (0)



      

Այս ծրագրի օգնությամբ դուք հեշտությամբ կմոռանաք «Пуск» մենյուի մասին,քանի որ Launchy ծրագրով ավելի հեշտ է աշխատել:Անհրաժեշտ է սեղմել «Alt + Пробел» և կհայտնվի ծրագրի պատուհանը:Ծրագիրը նար թույլ է տալիս արագորեն բացել վեբ-էջերը:


                                    
                                                  Ներբեռնել
Ծրագրեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 02.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Ներկայցնում եմ ևս մեկ հետաքրքիր վիդեո,չնայած որի իրականությանը չեմ հավատաում

Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.03.2011 | Մեկնաբանություններ (0)



Հերթական անգամ youtube-ում թափառելիս հայտնաբերեցի մի շատ զարմանալի,բայց գովելի վիդեո:Աղջիկը դաշնամաուր է նվագում,առանց մի ձեռքի մատներն ունենալու:

Երաժշտական Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.03.2011 | Մեկնաբանություններ (0)



    

Եթե սիրում եք թղթից իրեր պատրաստել,ապա այս կայքը ձեզ համար է:Կայքում մանրամասնորեն ներկայացվում է պատրաստելու քայլերը:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.03.2011 | Մեկնաբանություններ (0)




Բլյուզի և ռոքի լավագույն կիթառահար Ռոյ Բուհենեմը ինքնաս­պան է եղել հարբած վիճակում, կախվելու միջոցով։

***

«Էյսի-Դիսի» խմբի անդամ, հանրահայտ երգիչ Բոն Սքոթը խեղդամահ է եղել գիշերային գինարբուքից հետո։

***

Ռոքի թագուհի Զենիս Ջոպլինը մահացել է հերոինի մեծ չափաբաժին ընդունելուց հետո։

***

«Ռոլինգ Աթոունզ» հանրահայտ խմբի անդամ Բրայեն Ջոնսը խեղդվել է լողավազանում թմրադեղ օգտագործած ժամանակ։

***

Լեգենդար ռոք կիթառահար Ջիմի Հենդրիքսը վախճանվել է չափից ավելի ալկոհոլ և քնաբեր հաբեր ընդունելուց հետո։

***

   «Լեթ Ջեփելին» խմբի անդամ Ջոն Բոնհեմը մահացավ անընդմեջ խմած օղու 40-րդ բաժակից հետո։

***

«Քոլին» խմբի անդամ Ֆրեդի Մերկուրին վախճանվեց թմրանյութի մեծ չափաբաժին ընդունելուց հետո։

***

Նախաճաշարանի ստեղծող Պիեռ Տերնին մահացավ 1917 թ. ստամոքսի խանգարումից ճաշելով իր նախաճաշարանում։

                                                                                    ***

                               Ամեն տարի աշխարհում 20 միլիոն մարդ մահանում է սովից։

***

                                       Հռոմի 266 պապերից 33-ը սպանվել են։

***

Անգլիացի փիլիսոփա Չերեմի Քենթեմը իր ողջ կարողությունը կտակեց Լոնդոնի քաղաքային հիվանդանոցին, փոխարենը ցանկա­նալով, որ իր կմախքը ներկա գտնվի գիւոաժողովներին։ Եվ ահա, 100 տարուց ավելի է, որ նրա կմախքը մասնակցում է բոլոր գիտաժողովներին։

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.03.2011 | Մեկնաբանություններ (0)



ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ - Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրա­կետն է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Պորտուգալացի ծո­վագնացները դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները, վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ)։

   ԱՐՑՈՒՆՔԻ ԴԱՐՊԱՍ - Բաբ Էլ-Մանդեբի նեղուց, անվանումն առա­ջացել է արաբերեն բաբ-դուռ, դարպաս և մանդիբ-վիշտ, արցունք բա­ռից, նկատի ունենալով նավարկության վտանգավորությունը, նավա­բեկումները։ Գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը 26 կմ, նվազա­գույն խորությունը 31 մ։

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՈԱՆԿՅՈՒՆԻ  Ատլանտյան օվկիանոսի Բերմուդ– յան, Պուերտո Ռիկո կղզիների և Ֆլորիդա թերակղզու միջև գտնվող շրջանը, որն աչքի է ընկնում նավագնացության համար արտասովոր կերպով դժվարին պայմաններով։

ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍ - Դանուբ գետի կիրճ Ռումինիայի սահմա­նագլխին, լայնությունը մինչև 150 մ։

ԶԱՏԿԻ ԿՂԶԻ - հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում, Չիլիի տարածքում։ Տարածությունը 165.5 քառ. կմ, բարձրու­թյունը 539 մ, այստեղ է Ռանո Արսի հրաբուխը։ Կղզին հայտնագործել է հոլանդացի ծովագնաց Յակոբ Ռոզգևենը 1722 թվականի ապրիլի 5– ին զատկի քրիստոնեական տոնի օրը և ի պատիվ տոնի կղզին անվա­նել է Զատիկի (իսպաներեն պասկուս), պոլինեզացիներն այն անվա­նում են Ռապանուի։


Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 29.03.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 39 40 41 42 »