14:38
Ctrl-C+Ctrl-V+Browse+Upload Ընհամենը 10 վայրկյանում



Այսօր պատահաբար գտա մի ծրագիր,որը հնարավորություն է տալիս ինֆորմացիան(կամ այլ բան) պատճենել մի համակարգչում և միանգամից տեղադել համացանցում:Դրանից հետո ցանկացողը կարող է այցելել տրված հասցեով և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան:



Նման հնարավորությունից օգտվելու համար՝


1.Ներբեռնեք ծրագիրը:
2.Տեղադրեք համակարգչում և գրանցվեք



3.Այնուհետև բացեք ծրագիրը և մուտք գործեք




Դրանից հետո դուք հնարավորություն կունենաք օգտվել բոլոր ծառայություններից:
Իսկ հիմա կներկայացնեմ թե ինչ է անում յուրաքանչյուր կոճակը:



1-ին կոճակը համացանցում է տեղադրում այ ամենը,ինչը պատճենել եք:

2-րդ կոճակը պատճենում է աշխ. սեղանը և տեղադրում համացանցում:
3-րդ կոճակը հնարավորություն է տալիս տարբեր գործիքների միջոցով ընտրել պատճենվող տարածքը,այնուհետև տեղադրել համացանցում:

Ներկայացված կոճակներից ցանկացածը օգտագործելուց հետո կհայտնվի պատուհան,որտեղ պետք է հաստատել տարածումը համացանցում,որից հետո կհայտնվի հղումը դեպի ֆայլ:





Բացի այս գործողություններից դուք կարող եք դիտել նաև ձեր տեղադրած բոլոր ֆայլերը և կառավարել դրանք:





Ասեմ,որ այս ծրագիրը ունի այլ շատ օգտակար ֆունկցիաներ,որոնք ես դեռ չեմ հասցրել բացահայտել:Կխնդրեի որևէ բան իմանալու դեպքում  անպայման հայտնել:

Կատեգորիա Հնարքներ | Գնահատական: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 1
1 anahit  
0
sad angry barbarian icecream lol nono

Only registered users can add comments.
[ Registration | Login ]