11:47
Եզակի Հավաքածուներ

      

Կալիֆոռնիա նահանգից Ուոլտեր Կևենտերը հավաքել Է 1 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 1397 հատ կրեդիտային քարտ։ Այդ հարստությունը ամերիկացին պահում "Է աշխարհի ամենածանր և ամենաերկար դրամապանակում, որը կշռում Է 17,5 կգ և ունի 76 մետր երկարություն։

   1998 թվականի հուլիսին շվեյցարացի Լոտտա Այելինգն ուներ ավտոկանգառների 292 հաշվիչ։ Այդ հավաքածուն այնպիսի համաշխարհային հռչակ ձեռք բերեց, որ որոշ երկրների իշխանություններ իրենք են նրան ուղարկում դուրս գրված հաշվիչներ։

Ընդամենը կես տարում վերնոնցի դպրոցականները իրենց ուսուց­չուհի էլեն Դամբախի հետ հավաքեցին մեկ միլիոն ամենատարբեր կռճակների հավաքածու։

 

Բրիտանիաի վարչապետները անգլիացի Թոմ Հոլմսի ծննդյան օր­վա առթիվ փողկապներ էին ուղարկում նրան։ Եվ նա սկսեց փողկապ­ներ հավաքել։ Այժմ նրա հավաքածուում կա 10024 տարբեր փողկապ։

Հույն Դեմետրիոս Պիստիոլան ունի 306 կինոխցիկ, որ թողարկվել են անցյալ դարում։

Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքի բնակիչ Քրիս Գոուերը մի քա­նի տարում հավաքել է 412 զույգ ձեռնաշղթա։

Թել Ավիվի բնակիչ Յակով Եսիպովը սիրում է ավտոբուսի տոմսեր հավաքել։ 1998 թվականի սկզբին նրա հավաքած տրանսպորտային կտրոնների թիվը հասել է 14 հազարի։

Ոմն Բիլ Ամարթ հավաքել է թեյի պիտակների շքեղ հա­վաքածու, որի նմուշների թիվն անցնում է 26 հազա­րից ներառյալ 785 փաթեթ 20 երկրից։

Բելգիացի Գի վան Կեերը հավաքում է ժամկետանց անձնագրեր և դրանց փո­խարինող անցաթղթեր։ Նա ունի 130 երկրի փաս­տաթղթեր սկսած 1616 թվա­կանից։ Ամենաթանկ ցուցան­մուշը 1898 թվականի չինա­կան գույնզգույն անձնա­գիրն է։

Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Խայտաբղետ աշխարհ | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]