00:50
Ինչպես կոտրել Windows 7-ը (Թարմացված)



Նախորդ նյութերից մեկում անդրադարձել, թե ինչպես կոտրել Windows 7-ի գաղտնաբառը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ունենալ Windows 7 օպերացիոն համակարգի սկավառակ և հիշել մի շարք դժվար հիշվող բառեր և գործողություններ: Դրա համար էլ այսօր կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ի գաղտնաբառը: Դրա համար.


1. Ներբեռնեք այս ֆայլը
2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա
3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը)
4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter



5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter




6.Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter



7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղակի սեղմեք Enter



8. Ահա այս քայլում պարզապես պետք չէ սեղմել Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստալ անելուց)



9. Հաջորդ քայլին ինչպես արդեն սովորեցիք սեղմեք Enter



10. Հիմա անհրաժեշտ է փահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականճական նշանը (!) , այնուհետև "Y":



Վերջում պետք է հայտնվի "EDIT COMPLATE" հաղորդագրությունը, որը նշանակում է որ դուք "հակեր" դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն:
Կատեգորիա Հնարքներ | Գնահատական: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 2
1  
Mersi Aram jan

2  
lavner wink

Only registered users can add comments.
[ Registration | Login ]