»



Երբևէ մտածել եք, որ հնարավոր է ճանապարհներն ախագծելով երաժշտություն ստեղծել: Եթե ոչ, ապա ասեմ որ դա հնարավոր է անել, ի շնորհիվ մի շատ հետաքրքիր կայքի:


Իմաստը կայանում է նրանում, որ դուք պետք է ճանապարհներ ստեղծեք , որի  կողքին տեղադրեք տարբեր տոնայնությունների համապատասխանող առարկաներ (Ծառ, ծաղիկ. լուսացույց, տուն): Եվ երբ մեքենան անցնի այդ առարկաների կողքով, կլսվի համապատասխան նոտան: Դուք կունենաք 3 ավտոմեքենա և առարկաների անթիվ պաշար:

Եվ որպեսզի շատ ժամանակ չծախսեք կայքի հնարավորությունները ուսումնասիրելու համար, կներկայացնեմ նրա հիմնական հատկությունները.

1.Որպեսզի առարկան համապատսխանի որևէ նոտայի (կամ ձայնի), պարզապես սեղմեք նրա վրա և կհայտնվի այսպիսի պատուհան:



1.Առարկայի ձայները
2.Հնչողության բարձրությունը
3.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ
4.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ, սակայն ուշացած
5.Նոտան (ձայնը) հնչում է երկու անգամ
6.Պատճենում է նոտան (ձայնը), որից հետո հնարավոր է միանգամից մեծ քանակությամբ նույն հնչողությամբ առարկայից դնել դնել
7.Ջնջում է առարկան:

2.Բացի այդ, եթե դուք իմանում եք նոտաների դասավորությունը դաշնամուրի վրա, ապա կորող եք հենց կոնկրետ նոտաները դնել: Այս հատկությունը գործում է միայն ծառերի և ծաղիկների համար: Այն միացնելու համար հետևեք նկարում պատկերված քայլերին:




Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.12.2011 | Մեկնաբանություններ (12)






Ինչպես գիտեք, Google-ը սիրում է անականկալ մատուցել այցելուներին: Այդպիսի մի անակնկալ է սպասվում ձեզ, եթե.


1.Մտնեք Google
2.Գրեք do a barrel roll և սեղմեք Serach
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 17.11.2011 | Մեկնաբանություններ (6)






Իրենց կյանքի ընթացքում բոլոր բանական արարածները երազում են և ձգտում են իրագործել դրանք: Սակայն այսօր չեմ խոսի, թե ինչպես իրագործել դրանք, այլ կասեմ, թե ինչպես գտնել ձեր երազանքների երկիրը՝ եթե իհարկե դեռ չգիտեք:


Այս հարցում մեզ կօգնի Yandex-ի ծառայություններից մեկը: Այն իրենից ներկայացնում է կայք, որտեղ պետք է ընտրել  այն 13 նկարները, որոնք գրավում են ձեզ: Այսինքն ընտրելով ձեզ գրավող նկարները, Yandex-ը կպարզի, թե որն է ձեր երազանքների երկիրը: Դե ինչ, գտեք ձեր երազանքների երկիրը հենց հիմա: (Ի դեպ, պարզվեց, որ իմ երազանքների երկիրը դա Ավստրալիան է:)
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.10.2011 | Մեկնաբանություններ (5)




Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որում իրար մեջ են տեղադրված 88 նկարներ:Նկարները անընդհատ խոշորանում են և մի նկարից անցում է կատարվում մյուսը:Ավելի լավ է ձեր աչքով տեսնեք,քան ես երկար բարակ նկարագրեմ:Կարող եք նաև մեծացնել փոփոխման արագությունը և հակառակը,ինչպես նաև փոխել ուղղությունը:Դիտելու համար սպասեք,մինչև բոլոր նկարները բեռնվեն:

                  

Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.10.2011 | Մեկնաբանություններ (2)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս թերթել էջերը:Այն ոչ մի իմաստ չի պարունակում,պերզապես իմ կարծիքով բարձրացնում է տրամադրությունը:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 24.08.2011 | Մեկնաբանություններ (0)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս ստեղծել աստղ և այն տեղադրել տիեզերքում:Ծառայությունն անվճար է և ոչ-մի ջանք չի պահանջում:Այնպես-որ վառե՛ք ձեր աստղը երկնքում:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 01.08.2011 | Մեկնաբանություններ (0)






Երևի ձեզանից շատերը կասեն.ինչպես թե ժամանակավոր էլ. փոստ:Ասեմ,որ գոյություն ունի մի կայք,որը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր էլ. փոստեր:Այն տրվում է 2 ժամով և հնարավոր է հեռացնել ցանկացած պահի՝ընդամենը մեկ սեղմումով:Ցանկության դեպքում
էլ. փոստի գոյությունը հնարավոր է երկարացնել ևս 2 ժամով և այդպես շարունակ:Այնպես որ արեք ինչ ուզում եք,այնուհետև անհետացեք:
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.07.2011 | Մեկնաբանություններ (11)






Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը HTML և PHP կոդերի հիման վրա ստեղծում է կայքի ցանկացած էջին համապատասխանող երաժշտություն:Կայքը լսելու համար՝ 

1.Այցելեք այստեղ
2.Գրեք կայքի հասցեն
3.Սեղմեք Play This Website և սպասեք մինչև երաժշտությունը ստեղծվի,որից հետո այն ավտոմոտ կմիանա:

Նաև կարող եք հետևյալ կոդը տեղադրել կայքի ցանկացած հատվածում և լսել տվյալ էջին համապատասխանող
երաժշտությունը:

<object width="300" height="250"><param name="movie" value="http://www.codeorgan.com/Codeorgan_v6_EMBED.swf"></param></param><paramname="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.codeorgan.com/Codeorgan_v6_EMBED.swf" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" width="300" height="250"></embed></object>
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.07.2011 | Մեկնաբանություններ (6)



1 2 »