Ինչպե՞ս ստեղծել չթույլատրված անուններով թղթապանակներ
Նյութի հեղինակն է Դավիթ Պոդոսյանը
Windows համակարգում գոյություն ունեն որոշակի անուններ, որոնցով չեք կարող անվանել ֆայլերը կամ թղթապանակները: Դրանք են՝ CON, AUX, COM1, COM2, COM3, COM4, LPT1, LPT2, LPT3, PRN, NUL: Սակայն հնարավոր է այդ ամենն անել Command Prompt մենյուի միջոցով: Այսպիսով, կարող եք վիճել Ձեր ընկերոջ հետ, որ կարող եք նշված անուններից մեկով թղթապանակ ստեծել(ինչպես արել եմ ես մի քանի տարի առաջ :)):Այսպես՝
1. Մտնում ենք Start->Programs->Accessories->Command Prompt կամ Run-ում գրում եք cmd
2. Կբացվի այսպիսի պատուհան, որտեղ պետք է գրեք mkdir \\.\"թղթապանակի ուղին"\"թղթապանակի անվանումը": Օրինակ՝ mkdir \\.\D:\con
Վերջ, թղթապանակը ստեղծված է:
3. Չմոռանաք, եթե ուզում եք ջնջել թղթապանակը, ապա Command Prompt-ում գրում եք հետևյալը՝ rmdir \\.\"թղթապանակի ուղին"\"թղթապանակի անվանումը": Օրինակ՝ rmdir \\.\D:\con