15:38
Մահացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը



Apple ընկերությունը հայտնել է իր հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան մասին:

Սթիվ Ջոբսը մահացել է 56 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո:

Այս տարվա օգոստոսին Սթիվ Ջոբսը հրաժարական էր ներկայացրել: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ դուք առաջինը կիմանաք այն մասին, որ եկել է հեռանալու ժամանակն է եւ ես այլեւս ի զորու չեմ կատարել  Apple-ի գործադիր մարմնի ղեկավարի պարտավորությունները: Ցավոք, այդ օրը եկել է», - գրել էր Ջոբսը տնօրենների խորհրդին ուղղված նամակում:

Ջոբսը նաեւ համոզմունք էր հայտնել, որ «նորարարությունների առումով» Apple-ի ամենալուսավոր տարիները դեռ առջեւում են: «Հույս ունեմ դրա վկան լինել եւ նոր պաշտոնում նպաստել ապագա հաջողություններին», - նշել էր նա:


Հունվարի 17-ից Սթիվ Ջոբսը գտնվում էր արձակուրդի մեջ` առողջական խնդիրների պատճառով:


Vedomosti.ru-ն մեջբերում է մի շարք հայտնի մարդկանց խոսքերը` Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ:



ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամա. "Սթիվը ամերիկացի մեծագույն նորարարներից էր` չափազանց խիզախ, այլ կերպ մտածելու համար, չափազանց վստահ, որ կարող է փոխել աշխարհը: Նա սիրում էր ասել, որ ամեն օր ապրում է այնպես, կարծես դա իր կյանքի վերջին օրն”:


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս. "Ինձ համար շատ ցավալի էր Սթիվի մահվան մասին լուրը: Մենք առաջին անգամ հանդիպել էինք 30 տարի առաջ եւ մեր կյանքի ավելի քան կեսից ավելին եղել ենք գործընկերներ, մրցակիցներ եւ ընկերներ: Աշխարհում հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր կարող են այսպիսի խորը ազդեցություն թողնել ուրիշների վրա: Այն բոլոր մարդիկ, ովքեր բախտ են ունեցել աշխատելու նրա հետ, մեծ պատվի են արժանացել: Ես շատ են զգալու նրա կարիքը”:


Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլ. "Աշխարհը զրկվեց մարգարեից, ՏՏ-ոլորտը կորցրեց մարդ-առասպելի, իսկ ես` ընկերոջս: Սթիվ Ջոբսի ժառանգությունը կմնա գալիք սերունդների հիշողությունում: Իմ մտքերն ու աղոթքներն ուղղված են նրա ընտանիքին եւ Apple-ի թիմին”:


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ. "Սթիվ, շնորհակալ եմ քեզ, որ եղել ես իմ ուսուցիչն ու ընկերը: Շնորհակալ եմ, որ ցույց ես տվել, թե ինչպես քո ստեղծածը կարող է փոխել աշխարհը: Ես կարոտելու եմ քեզ”:

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրին. «Սթիվ, յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ ձեռքում պահել է Apple-ի ապրանքներից գոնե մեկը (այդ թվում` MacBook-ը, որի վրա ես գրում են այս տողերը), զգացել են քո կիրքը կատարելության հանդեպ”:


Lenta.ru-ի հիմնադիր Անտոն Նոսիկ. "Սթիվ Փոլ Ջոբսը հեռացավ կյանքից 56 տարեկան 6 ամսական եւ 10 օրական հասակում: Մեզանից շատերին տասը կյանքն էլ բավարար չէր լինի անել այն ամենն, ինչ նա հասցրեց անել: Լուսավոր հիշատակ քեզ եւ գնաս խաղաղությամբ, Սթիվ Փոլ Ջոբս”:


Աղբյուր՝ mediamax.am

Կատեգորիա Նորություններ | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]