»



Հարգելի բլոգի այցելուներ, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստան նոր հիվանդություն է մտել: Հիվանդությունը ոչ-թե վնասում է մարդու օրգանիզմը, այլ՝ նեռվերը: Հիվանդության դեմ կարելի է պայքարել միայն խորը մտածելով:





Երևի կասեք թե ինչ անիմաստ բաներ եմ խոսում, չէ՞: Իրականում գրածիս մի մասը կատակ էր, սակայն ինչպես ասեցի՝ միայն մի մասը: Իրոք էլ հայերը նոր հիվանդությամբ են տառապում, որի անունն է 1001Golos.ru : Արդեն մի քանի օր է, ինչ օրական ամենաքիչը 3 հոգուց նամակ եմ ստանում, հետևյալ բովանդակությամբ.


  1. Որ խնդրեմ կմտնես 1001Golos.ru/***** ու իմ օգտին քվեարկես:



Հա, էլի մտնեմ քվեարկեմ, բայց դրանից ի՞նչ: Ախր հարցում է հատարվում, ասենք ո՞ր կայքն է ավելի լավը, կամ ո՞ր տղան: Իսկ հարցումը նրա համար է, որ մարդկանց կարծիքն իմանան: Եթե քվեարկում ես նրա օգտին, ով քեզ ծանոթ է, կամ էլ քեզ խնդրում են քվեարկել, այդ դեպքում պարզվում է, ոչ-թե որ կայքն է ամենալավը, այլ ով ավելի շատ ծանոթներ ունի:


Այնպես որ զգույշ եղեք, որպեսզի չվարակվեք, իսկ եթե վարակվել էք, խորը մտածեք և կհասկանաք , որ այդ ամենը անիմաստ է: ՈՒ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵԵԵԵԵԵԵԵԵՔ!!!!!!!

Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 12.11.2011 | Մեկնաբանություններ (2)






Հաճախ պատահում է այնպես, որ մենք մոռանում ենք համակարգիչ մուտք գործելու
գաղտնաբառը և սկսում ենք տարբեր ծրագրեր ու միջոցներ փնտրել: Ծրագրեր շատ
կան, սակայն հնարավոր է նաև առանց դրանց գլուխ հանել: Եվ այսպիսով, եթե
դուք կարդում եք այս տողերը, դա նշանակում է, որ ձեր համակարգչի գաղտնաբառը
դեռ հիշում եք (եթե իհարկե ունեք): Դրա համար էլ խորհուրդ կտամ, քանի ուշ չէ, հիշել այս քայլերը կամ էլ գրի առնել:



1.Եթե մոռացել եք գաղտնաբառը, ապա պետք է գտնել Windows 7-ի ձայնագրման սկավառակը:


2.Դրեք այն համակարգչի մեջ և միացնլիս ընտրեք Վերականգման ռեժիմը ("Восстановления компьютера""Repair your computer")





3.Շարունակեք քայլերը այնք
ան՝ մինչև կտեսնեք Հրամանների պատուհանը ("Командная Строка""Command Prompt")




4.Գրեք այս տողերը և սեղմեք Enter
Code
copy c:\windows\system32\sethc.exe c:\


5.Այնուհետև գրեք սա և սեղմեք Enter
Code
copy c:\windows\system32\cmd.exe c:\windows\system32\sethc.exe







6.Restart արեք համակարգիչը և երբ հասնեք գաղտնաբառը գրելու պտուհանին 5 անգամ սեղմեք Shift





7.Հայտնված պատուհանում գրեք <
Code
net user geek newpassword





 

8.Վերջ, հիմա դուք հանգիստ կարող եք մուտք գործել ՕՀ:

Աղբյուր՝ www.sheroblog.com


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 11.11.2011 | Մեկնաբանություններ (0)





Ունենք 1 , 3 , 4 և 6 թվերը: Ձեր առաջադրանքն է այս թվերի միջոցով ստանալ 24 թիվը: Կարող եք կատարել ցնակացած գործողություն: Յուրաքանչյուր թիվ կարող եք օգտագործել միայն մի անգամ:Պետք է օգտագործել միայն գումարում, հանում, բաժանում , բազմապատկում, նաև կարելի է փակագծեր:

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.11.2011 | Մեկնաբանություններ (27)






Նախորդ նյութերիցս մեկում անդրադարձել էի մի կայքի, որի միջոցով հնարավոր է գումար աշխատել ինտերնետում՝ առանց կայք ունենալու: Այսօր ևս կանդրադառանամ մի այդպիսի կայքի, որը նույնպես նմանատիմ հնարավորություններ է տալիս: Այս կայքի առավելությունն այն է, որ հնարավոր է ավելի շատ գումար վաստակել: Եվ այսպիսով, եթե դու ուզում եք գումար աշխատել՝


1.Այցելեք այստեղ և գրանցվեք(Գրանցվելու համար պետք է անպայման WebMoney-ի հաշիվ ունենալ)
2.Գրանցվելուց հետո մուտք գործեք ձեր WebMoney-ի WMID-ով և այն գաղտնաբառով, որը գրել եք կայքում գրացվելիս
3.Ընտրեք Задания բաժինը
4.Այնուհետև մտեք Клики, ընտրեք ցանկացած առաջադրանք և կատարեք այն ամենը, ինչ գրված է:



Առաջադրանքների իմաստն այն է, որ պետք է այցելել իրենց ասած կայքը, կատարել որոշակի գործողություններ(տարբեր գովազդային հղումներով այցելել և այլն), այնուհետև գովազդատուին ուղարկել ձեր այդ օրվա IP-ին և այն բոլոր էջերի հասցեները, որոնցում եղել եք:

Ուշադրություն.Եթե առաջադրանքի կողքին պատկերված է ահա այսպիսի նշան, ապա այդ առաջադրանքը կարող եք կատարել յուրաքանչյուր 24 ժամը մեկ:
 



Գրանցվելու համար մտեք - http://www.sheroblog.com/news/how_make_money_part_2/2011-11-07-439
Ծրագիրը ներբեռնելու համար - http://sheroblog.armweb.info/wp-content/uploads/2011/12/LinkReader.exe

Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.11.2011 | Մեկնաբանություններ (30)





Կարծում եմ այս նյութը կարդացողների ճնշող մեծամասնությունը որևէ բան սկավառակի վրա ձայնագրելու համար օգտագործում է ինչ որ ծրագիր: Սակայն, եթե մի փոքր խորը մտածենք, կհասկանանք, որ Wiondows-ը պարզապես չի կարող նման ֆունկցիա չունենալ: Այսօր կներկայացնեմ, թե ինչպես Windows 7-ում ցանկացած բան ձայնագրել սկավառակի վրա՝ առանց հավելյալ ծրագրերի:


1.Դատարկ սկավառակը դրեք սկավառակակիրի մեջ:
2.Մտեք My Computer և բացեք սկավառակը:Կհայտնվի ահա այսպիսի պատուհան:



3.Մեր դեպքում պետք է ընտրել առաջինը: Ընտրեք առաջին տարբերակը և սեղմեք Далее:

4.Դրանից հետո սկավառակը ավտոմատ ֆորմատ կլինի:



5.Ֆորմատավորումից հետո նշեք այն բոլոր ֆայլերը, որոնք անհրաժեշտ է ձայնագրել և տեղափոխեք սկավառակի մեջ:

6.Սպասեք ձայնագրման ավարտին:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.11.2011 | Մեկնաբանություններ (0)






Կարծում եմ, ովքեր օգտվում են Orange-ի <<Ինտերնետ Հիմա>> ծառայությունից և օգտագործում են Windows 7 ՕՀ, ապա նկատած կլինեն, որ ծրագիրը լավ չի աշխատում և ինտերնետը հաճախ անջատվում է: Մի անգամ արդեն ներկայացրել էի, թե ինչպես շրջանցել այդ խնդիրը, իսկ այսօր կներկայացնեմ, թե ինչպես լուծել այն:

1.Աջ click արեք <<Interntet Hima>> պիտակի վրա և մտեք Свойства:
2.Ընտրեք Совместимость բաժինը և կատարեք համապատասխան կարգավորումները:




Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.11.2011 | Մեկնաբանություններ (1)






Ավստրալիայում ապրում է 23 միլիոն վայրի խոզ: Նրանք կես միլիոնով ավել են Ավստրալիայի բնակչությունից:


Հասուն մարդը օրական 23000 անգամ մուտք ու ելք է անում:

Մարդու օրգանիզմում կա 2000 համային բաղադրատոմս:

Մարդը իր կյաքնի ընթացքում 6 ամիս լուսացույցի ազդանշանին է սպասում:

Մարդը իր կյանքի ընթացքում 5  տարի ուտում է:

Մարդը 2 ամիս է հատկացնում սպորտի համար իր կյանքի ընթացքում:

Մարդը իր կյանքում 2 շաբաթ համբուրվում է:

1 գրամ ոսկին հնարավոր է 3,5 կմ ձգել:


Օրական 250 հազար մարդ է ծնվում Երկրագնդի վրա:


Օրական 46 միլիոն մարդ է սպասարկվում McDonalds ռեստորաններում:


Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.11.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 3 4 5 6 ... 41 42 »