»







    




Կրեատիվ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Այժմ ձեզ եմ նեկայացնում մի հետաքրքիր տեղեկություն,որը տեղադրել եմ իմ բլոգում անփոփոխ կերպով: Նյութը վերցված է www.armblog.net բլոգից:

Դուք նկատե՞լ եք, որ, վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց: 
Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք Edit options խմբագրել
կարգվորումները), այնուհետև Show posts from (ցույց տալ գրառումերը
կարգավորման համար ընտրեք All of your friends and pages (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. հիմա դուք կարող եք տեսնել այն ամենը ինչ գրում են ձեր ընկերները:

ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. դուք առաջվա պես ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ձեր ընկերների մեծամասնության համար, քանի որ նրանք դեռ չեն արել այն ինչ հենց նոր դուք արեցիք: Նրանք էլ ձեզ նման պիտի փոփոխեն կարգավորումները, որպեսզի տեսնեն ձեզ իրենց լրահոսում:

Տարածեք այս հաղորդագրությունը ձեր ընկերներին: Այդ դեպքում սա կտեսնեն ձեր բոլոր ընկերները, այլ ոչ միայն նրանք, ում հետ հաղորդակցվել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ևս կփոփոխեն իրենց կարգավորումները ու հրավերներ կուղարկեն իրենց մյուս ընկերներին, այս մասին կգրեն Թվիթերում, իրենց բլոգերում և այլուր: Այսպիսով մենք թույլ չենք տա Ֆեյսբուքին թաքցնել մեր ընկերներին:

p.s. Այս տեքստի հեղինակն է Heidi Hodgson-ը:







Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Մարդը տարեկան միջին հաշվով 1400 երազ է տեսնում։

Փռշտոցը դուրս է թռչում 100 կմ/ժամ արագությամբ։

Աշխարհում մեկ մարդուն բաժին է ընկնում մեկ միլիոն մրջյուն։  

Բրիտանական բոլոր կարապները համարվում են թագուհու սեփա­կանությունը։

Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր եր­կարությունն անցնում է 30 մետրից։

Որոշ երիզորդներ կարող են իրենք իրենց ուտել, եթե այլ սնունդ չեն գտնում։

Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կա­նայք։

Ամեն տարի աշխարհում 2,5 միլիոն գիրք է լույս տեսնում սխալ կազմերով։

Գետաձին մարդուց արագ է վազում։

Կոկորդիլոսը լեզուն շարժել չի կարողանում։

Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 300 միլիոն բջիջ։

Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր։ ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի։
Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (0)




    Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վա­ղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ առ ժամա­նակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլան­դիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։

Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դա­րաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։

Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբանների կարծի­քով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։

   Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն մարգարեու­թյունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։

   Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։ Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊ կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվա­կանին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համա­ձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1,5 տասնյակ մի­լիարդ տարով։

   Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրո­հի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորա­կը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։ Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 36-39 հազար կիլոմետր հեռավո­րության վրա։ Կարելի է հանգիստ քնել։

ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցու­թյամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկ­րագնդի վերջը հաստատ կգա։

Եվս մեկ վտանգ, գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանե­տումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայ­րաստիճան փոքր է, բայց ո՜վ գիտե, մեկ էլ տեսար...

Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։

Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջա­դեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7,5 մի­լիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։

   Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարա­վոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորա­կում վերաբնակվե­լու միջոցով։ Գիտ­նականները դրա­նում խիստ կասկա­ծում են։ Նախ բոլո­րին չես վերաբնա­կեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։

Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, ան­գամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (1)



            
Արդեն 3 տարի է կիթառ եմ նվագում և շատ լավ եմ հասկանում այն մարդկանց, ովքեր ինքնուս են:Ներկայումս թե՛ գրախանութներում,թե՛ ինտերնետում դժվարէ գտնել կիթառի նոտաներ,կամ ակորդներ,ուստի՝ հատուկ կիթառ նվագողների համար ներկայացնում եմ այս կայքը:Կայքի միջոցով հնարավոր է նաև առանց նոտաները իմանալու կիթառ նվագել սովորել:      
Հուսով եմ ձեզ դուր կգա:

 
Տեղեկատվական Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.04.2011 | Մեկնաբանություններ (2)



    
Ներկայացնում եմ Google Chrome -ի ընդլայնում,որի միջոցով հնարավոր է YouTube -ի վիդեոները ամենաբարձր կամ ձեր ընտրած որակով դիտել:Ավելացումն ունենալու ձայնագրելու այցելում ենք այստեղ և ներբեռնում:

Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.04.2011 | Մեկնաբանություններ (0)



      

Կալիֆոռնիա նահանգից Ուոլտեր Կևենտերը հավաքել Է 1 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 1397 հատ կրեդիտային քարտ։ Այդ հարստությունը ամերիկացին պահում "Է աշխարհի ամենածանր և ամենաերկար դրամապանակում, որը կշռում Է 17,5 կգ և ունի 76 մետր երկարություն։

   1998 թվականի հուլիսին շվեյցարացի Լոտտա Այելինգն ուներ ավտոկանգառների 292 հաշվիչ։ Այդ հավաքածուն այնպիսի համաշխարհային հռչակ ձեռք բերեց, որ որոշ երկրների իշխանություններ իրենք են նրան ուղարկում դուրս գրված հաշվիչներ։

Ընդամենը կես տարում վերնոնցի դպրոցականները իրենց ուսուց­չուհի էլեն Դամբախի հետ հավաքեցին մեկ միլիոն ամենատարբեր կռճակների հավաքածու։

 

Բրիտանիաի վարչապետները անգլիացի Թոմ Հոլմսի ծննդյան օր­վա առթիվ փողկապներ էին ուղարկում նրան։ Եվ նա սկսեց փողկապ­ներ հավաքել։ Այժմ նրա հավաքածուում կա 10024 տարբեր փողկապ։

Հույն Դեմետրիոս Պիստիոլան ունի 306 կինոխցիկ, որ թողարկվել են անցյալ դարում։

Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքի բնակիչ Քրիս Գոուերը մի քա­նի տարում հավաքել է 412 զույգ ձեռնաշղթա։

Թել Ավիվի բնակիչ Յակով Եսիպովը սիրում է ավտոբուսի տոմսեր հավաքել։ 1998 թվականի սկզբին նրա հավաքած տրանսպորտային կտրոնների թիվը հասել է 14 հազարի։

Ոմն Բիլ Ամարթ հավաքել է թեյի պիտակների շքեղ հա­վաքածու, որի նմուշների թիվն անցնում է 26 հազա­րից ներառյալ 785 փաթեթ 20 երկրից։

Բելգիացի Գի վան Կեերը հավաքում է ժամկետանց անձնագրեր և դրանց փո­խարինող անցաթղթեր։ Նա ունի 130 երկրի փաս­տաթղթեր սկսած 1616 թվա­կանից։ Ամենաթանկ ցուցան­մուշը 1898 թվականի չինա­կան գույնզգույն անձնա­գիրն է։

Հետաքրքիր նյութեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.04.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 ... 38 39 40 41 42 »