»



Windows 7-ը (հնարավոր է նաև Vista-ն) ունեն մի շատ օգտակար և գեղեցիկ ֆունկցիա: Եթե սեղմած պահեք Windows+Tab կոճակները, ապա կհայտնվեն բոլոր բացված պատուհանները՝ 3D ձևով:Բացի այդ դուք կարող եք ստեղծել ֆայլ, որը բացելու դեպքում կհայտնվեն նույն պատուհանները՝ նորից 3D ձևով:Դրա համար.


1. Աշխատանքային սեղանի վրա աջ click արեք
2. Ընտրեք Создать->Ярлык
3. Բացված պատուհանի տեքստային դաշտում գրեք %SystemRoot%\system32\rundll32.exe DwmApi #105 և սեղմեք Далее



4. Գրեք ֆայլի անունը(ինչ կուզեք) և սեղմեք Готово






Վերջ, հիմա կարող եք այն ամրացնել ներքևում և ցանկացած պահի օգտագործել:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.11.2011 | Մեկնաբանություններ (4)






Իրենց կյանքի ընթացքում բոլոր բանական արարածները երազում են և ձգտում են իրագործել դրանք: Սակայն այսօր չեմ խոսի, թե ինչպես իրագործել դրանք, այլ կասեմ, թե ինչպես գտնել ձեր երազանքների երկիրը՝ եթե իհարկե դեռ չգիտեք:


Այս հարցում մեզ կօգնի Yandex-ի ծառայություններից մեկը: Այն իրենից ներկայացնում է կայք, որտեղ պետք է ընտրել  այն 13 նկարները, որոնք գրավում են ձեզ: Այսինքն ընտրելով ձեզ գրավող նկարները, Yandex-ը կպարզի, թե որն է ձեր երազանքների երկիրը: Դե ինչ, գտեք ձեր երազանքների երկիրը հենց հիմա: (Ի դեպ, պարզվեց, որ իմ երազանքների երկիրը դա Ավստրալիան է:)
Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.10.2011 | Մեկնաբանություններ (5)






Հաճախ պատահում է այնպես, որ Google Chrome-ում բացված պատուհաններից մեկը լավ չի աշխատում և հնարավոր չի լինում այն փակել: Այդպիսի դեպքեորւմ մարդկանց մեծամասնությունը ամբողջ բրաուզերն է փակում՝ հաճախ փակելով այլ անհրաժեշտ պատուհաններ: Սակայն կա մի հեշտ ձև,որի շնորհիվ կարող եք փակել ցանկացած պատուհան, այդ թվում նաև բրաուզերի հավելումները: Դրա համար՝


1.Բացեք բրաուզերը
2.Սեղմեք Shift+Esc
3.Ընտրեք պատուհանը(հավելումը) և սեղմեք Завершить:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.10.2011 | Մեկնաբանություններ (0)



Կյանքում ամեն ինչ ժամանակի ընթացքում փոփոխվում՝ էվոլյուցիայի է ենթարկվում, դառնալով հաճախ ավելի լավը, երբեմն էլ կորցնում իր տեսքը ու արժեքը:Առաջարկում եմ դիտել մի քանի հայտնի ապրանքանիշերի լոգոտիերի փոփոխությունը ժամանակի ընթացքում:


















Հետաքրքիր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 29.10.2011 | Մեկնաբանություններ (0)






Երբև է մտածե՞լ եք, որ կարող եք կոմպոզիտոր լինել: Եթե ոչ, ապա հիմա իսկական ժամանակն է, քանի որ կսովորեցնեմ, թե ինչպես երաժշտություն գրել...

Սա իհարկե կատակ էր, քանի որ կոմպոզիտոր լինելու համար պետք է բնատուր տաղանդ և մեծ աշխատասիրություն ունենալ:Բայց այնուամենայնիվ ես, ես ձեզ ձեռնունայն չեմ թողի և կսովորեցնեմ չինական երաժտշություն ստեղծել:





Եթե դուք դաշնամուր նվագել գիտեք, ապա կարծում եմ նկատած կլինեք, որ 1-ին օկտավայից ներքև գտնվող սև ստեղներով նվագելը չինական երաժշտություն է հիշեցնում: Իսկ եթե դուք դաշնամուրից գլուխ չեք հանում, ապա ասեմ որ եթե դաշնամուրը բաժանեք 2 հավասար մասերի և ձախ հատվածում գտնվող սև ստեղները տարբեր հաջորդականությամբ և տևողությամբ սեղմեք, ապա չինական երաժշտություն կստացվի:

Ինչպես ասում են, ավելի լավ է 1 անգամ նվագել, քան 1000 անգամ լսել: Բայց եթե դուք չունեք դաշնամուր, կարող եք օգտվել այս օնլայն դաշնամուրից (սակայն էֆեկտը նույնը չի լինի):
Նվագելու համար սեղմեք դաշնամուրի վրա պատկերված ստեղնաշարի վրա, այնուհետև ձեր ստեղնաշարով սկսեք նվագել՝ օգտվելվ 1-9 թվերից:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 28.10.2011 | Մեկնաբանություններ (0)






Իմ համար նստած հանրահաշվի տնային էի գրում, մեկել զգացի, որ երկքառակուսային հավասարումները շատ-շատ են ու կամաց-կամաց սկսում եմ ձանձրանալ անընդհատ դիսկրիմինանտ ու X1,X2 հաշվելուց: Դրա համար էլ որոշեցի արագ տեմպերով (5 րոպեում) մի ծրագիր ստեղծել, որը կօգնի միանգամից գտնել հավասարման արմատները:


Ճիշտ է, ծրագիրը ստեղծվել էր անձնական օգտագործման համար, բայց քանի որ բլոգի այցելուների 56%-ը 14-17 տարեկան են (երկքառակուսային հավասարումներ անցնում են 9-րդ դասարանից սկսած), որոշեցի այն այնուամենայնիվ ներկայացնել:

 

Ծրագրեր Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 27.10.2011 | Մեկնաբանություններ (11)



« 1 2 3 4 5 6 7 ... 41 42 »