22:24 Վերջ ենք դնում համակարգչի երկար անջատվելուն | |
Այս հնարքը կարծում եմ ավելի շատ կհետաքրքրի Windows 7 օպերացիոն համակարգ օգտագործողներին,քանի որ այն ավելի շատ ժամանակ է խլում ծրագրերը փակելու և համակարգիչը անջատելու համար:Սակայն այս խնդիրը ունի իր լուծումը:Դե ինչ,սկսենք. 1. Բացում ենք ծրագիրը «regedit»-ով աշխատելու համար(WIN+R -> regedit -> OK). 2. Բացում ենք HKEY_LOCAL_MACHINE \ SYSTEM \ CurrentControlSet \ Control թղթապանակները:Մեզ անհրաժեշտ է "WaitToKillServiceTimeout" բանալին 3. Բանալու նշանակությունը ավտոմատ դրված է 12000 միլիվայրկյան,այսինքն 12 վայրկյան:Այն փոխում ենք 4000-ի (ասեմ,որ 4 վայրկյանը <<ոսկե միջին>>-ն է ծրագրերը փակելու համար,սակայն ցանկության դեպքում կարելի է այլ արժեքներ դնել) 4. Համակարգիչը վերաբեռնավորելուց հետո փոփոխությունները կակտիվանան: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |