Արդեն մեկ ամիս է, ինչ հետաքրքրվում եմ, թե ինչպես ինտերնետում գումար աշխատել: Խոսքս կայքի կամ բլոգի միջոցով աշխատելու մասին չէ, այլ այն ձևերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գումար աշխատել առանց կայք ունենելու: Ինչպես գիտեք արդեն հասցրել եմ մի քանի գրառումներ կատարել այդ թեմայի շուրջ, որոնցից ամենահաջողվածը այս մեկն է: (Խորհուրդ կտամ անպայման կարդալ, մինչ կկարդաք շարունակությունը)Բայց այսօր չեմ անդրադառնա այլ միջոցների: Կպատմեմ մի ծրագրի մասին, որը ավելի կհեշտացնի ձեր գործը:
Ինչպես գիտեք (իմացաք) ներկայացված կայքերում դուք պետք է առաջադրանքներ կատարեք: Այսինքն մտնեք տարբեր կայքեր, սեղմեք տարբեր գովազդային հղումների վրա և ուղարկեք այն բոլոր հասցեները՝ որտեղ եղել եք + ձեր այդ օրվա IP-ն: Դուք ստիպված եք լինում ամեն անգամ նոր էջ մտնելիս copy paste անել հասցեները, որը նույնպես երկար ժամանակ է խլում:Դրա համար էլ գոյություն ունի LinkReader ծրագիրը:
Ծրագրի էութունն կայանում է նրանում, որ դուք ստիպված չեք լինի անընդհատ copy paste անել հասցեները: Պարզապես սեղմեք 1-ին կետի կոճակը և տվյալ հասցեն կհայտնվի ծրագրի մեջ: Այդպես ամեն էջ այցելելիս սեղմեք կոճակը և վերջում սեղմեք 2-րդ կետի կոճակը: Որից հետո ձեր IP-ն կհայտնվի ծրագրում և դուք հեշտությամբ կարող եք այդ բոլոր հասցեները միանգամից պատճենել պատասխանում:
|
Երևի ձեզանից շատերը լսել էին այն լուրը, որ ZDNet օնլայն պարբերականը օգտվելով Ֆեյսբուքի որոշ թերություններից, կարողացել էր դիտել Ֆեյբուքի հիմնադիր Մարկ Զուկենբերգի անձնական փակ լուսանկարները: Ճիշտ է, այդ թերությունը անմիջապես շտկվեց, սակայն մի՞թե դա միակն էր...
Երեկ հենց Մարկ Զեկենբուրգի նկարները դիտելիս գտա ևս մի թերություն՝ հենց նկարների հետ կապված: Ինչպես գիտեք, Ֆեյսբուքում նկարները բացվում են նոր <<պատուհան>>-ում, որը որոշ դեպքերում դժվարացնելով նկարի բեռնումը:Սակայն կա մի հնարք (կամ կա, կամ էլ ես եմ գույտ արել:D):
1. Բացեք նկարը 2. Աջ click արեք և սեղմեք View Image
3. Այնուհետև սեղմեք Backspace (կամ բրաուզերի Դեպի Ետ կոճակը) 4. Եվ նկարները կերևան հին ձևով
Հ.Գ. Միգուցե հին ձևով նկարների դիտումը առանց այսպիսի երկար-բարակ գործողությունների էլ լինի: Եթե հաստատ չեմ կարող ասել: Եթե հնարավոր է, խնդրում եմ անպայման տեղեկացնել:
|
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել, թե ինչպես կոտրել Windows 7-ի գաղտնաբառը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ունենալ Windows 7 օպերացիոն համակարգի սկավառակ և հիշել մի շարք դժվար հիշվող բառեր և գործողություններ: Դրա համար էլ այսօր կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ի գաղտնաբառը: Դրա համար.
1. Ներբեռնեք այս ֆայլը 2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա 3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը) 4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter
5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter
6.Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter
7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղակի սեղմեք Enter
8. Ահա այս քայլում պարզապես պետք չէ սեղմել Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստալ անելուց)
9. Հաջորդ քայլին ինչպես արդեն սովորեցիք սեղմեք Enter
10. Հիմա անհրաժեշտ է փահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականճական նշանը (!) , այնուհետև "Y":
Վերջում պետք է հայտնվի "EDIT COMPLATE" հաղորդագրությունը, որը նշանակում է որ դուք "հակեր" դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն:
|
Այժմ կխոսենք մի հետաքրքիր հնարքի մասին, որը օգտակար կլինի բլոգերների և հետաքրքիր մյուսների համար: Հնարքը, որը կներկայացնեմ, գնալով մեծ տարածում է գտնում Հայաստանում և օգնում է բլոգերներին որոշ ժամանակով մեծաթիվ այցելություններ ստանալ, սակայն այն միաժամանակ հիասթափություն է առաջացնում որոշ այցելուների մոտ:
Ինչպես գիտեք Հայաստանում մեծ տարածում են գտել սկանդալային իրավիճակները հայտնի մարդկանց հետ (Անժելա Սարգսյան, հիմա էլ Անի Երանյան):Մի օրվա ընթացքում նրանց անունները հայտնի որոնողական համակարգերում դառնում են ամենաորոնվողը և մնում են մոտ 2 շաբաթ: Երևի կասեք, թե ինչ կապ կա սկանդալների և այցելությունների բարձրացման մեջ: Ասեմ.
Բլոգերը պարբերաբար հետևում է նորություններին, ինչպես նաև որոնողական համակարգերում ամենաշատ որոնվող բառերին: Եվ հենց տեսնում է, որ որևէ բառ գնալավ ավելի փնտրվող է դառնում, միանգամից այդ բառերից կազմված վերնագրով և բովանդակությամբ նյութ է տեղադրում: Կարճ ժամանակ անց այն հայտնվում է որոնողական համակարգերում, իսկ որոնվող բառը (բառակապակցությունը, անուն ազգանունը) գնալով ավելի հայտնի է դառնում: Մարդիկ փնտրում են այդ բառերը և հայտնվում է նաև այդ նյութի հղումը: Իսկ այդ բառը օրական փնտրում է մոտ 50 000 մարդ: Նրանք մտնում են քո նյութի էջ բերող հղումով և գրանցում են մեկ նոր այցելություն:
Դե պատկերացրեք, թե ինչ կինի, եթե քո նյութի հղումը լինի առաջին էջերում: Որպեսզի ավելի պատկերավր լինի, բերեմ մի այսպիսի օրինակ՝ Երբ ես նյութ տեղադրեցի Անժելա Սարգսյանի մասին, իմ նյութի հղումը Անժելա Սարգսյան որոնման դեպքում հայտնվում էր 10-12-րդ էջերում և ես օրական միայն այդ բառի որոնումից ստանում էի մոտ 150 այցելություն:Եվ չնայած այս հնարքը կհիասթափեցնի որոշ այցելուների, ես այնուամենայնիվ տալիս եմ այն հասցեն, որտեղ կարող եք դիտել որոնվող բառերի հայտնիությունը և ասում , որ ոչ-մի դեպքում չօգտվել այդ ամենից:
|
Գոյություն ունի մի շատ օգտակար հավելում Google Chrome-ի համար, որը թույլ է տալիս տեղեկանալ ձեր էջում կատարվող փոփոխությունների մասին՝ առանց կայք մուտք գործելու: Այն տեղադրելու համար՝
1. Մտեք այստեղ 2. Սեղմեք Add to Chrome 3. Եվ ազատվեք նեռվախախտ անող ընկերներից
|
Հաճախ պատահում է այնպես, որ մենք մոռանում ենք համակարգիչ մուտք գործելու գաղտնաբառը և սկսում ենք տարբեր ծրագրեր ու միջոցներ փնտրել: Ծրագրեր շատ կան, սակայն հնարավոր է նաև առանց դրանց գլուխ հանել: Եվ այսպիսով, եթե դուք կարդում եք այս տողերը, դա նշանակում է, որ ձեր համակարգչի գաղտնաբառը դեռ հիշում եք (եթե իհարկե ունեք): Դրա համար էլ խորհուրդ կտամ, քանի ուշ չէ, հիշել այս քայլերը կամ էլ գրի առնել:
1.Եթե մոռացել եք գաղտնաբառը, ապա պետք է գտնել Windows 7-ի ձայնագրման սկավառակը: 2.Դրեք այն համակարգչի մեջ և միացնլիս ընտրեք Վերականգման ռեժիմը ("Восстановления компьютера""Repair your computer") 3.Շարունակեք քայլերը այնքան՝ մինչև կտեսնեք Հրամանների պատուհանը ("Командная Строка""Command Prompt") 4.Գրեք այս տողերը և սեղմեք EnterCode copy c:\windows\system32\sethc.exe c:\ 5.Այնուհետև գրեք սա և սեղմեք Enter Code copy c:\windows\system32\cmd.exe c:\windows\system32\sethc.exe
6.Restart արեք համակարգիչը և երբ հասնեք գաղտնաբառը գրելու պտուհանին 5 անգամ սեղմեք Shift 7.Հայտնված պատուհանում գրեք < Code net user geek newpassword 8.Վերջ, հիմա դուք հանգիստ կարող եք մուտք գործել ՕՀ: Աղբյուր՝ www.sheroblog.com
|
Նախորդ նյութերիցս մեկում անդրադարձել էի մի կայքի, որի միջոցով հնարավոր է գումար աշխատել ինտերնետում՝ առանց կայք ունենալու: Այսօր ևս կանդրադառանամ մի այդպիսի կայքի, որը նույնպես նմանատիմ հնարավորություններ է տալիս: Այս կայքի առավելությունն այն է, որ հնարավոր է ավելի շատ գումար վաստակել: Եվ այսպիսով, եթե դու ուզում եք գումար աշխատել՝
1.Այցելեք այստեղ և գրանցվեք(Գրանցվելու համար պետք է անպայման WebMoney-ի հաշիվ ունենալ) 2.Գրանցվելուց հետո մուտք գործեք ձեր WebMoney-ի WMID-ով և այն գաղտնաբառով, որը գրել եք կայքում գրացվելիս 3.Ընտրեք Задания բաժինը 4.Այնուհետև մտեք Клики, ընտրեք ցանկացած առաջադրանք և կատարեք այն ամենը, ինչ գրված է:
Առաջադրանքների իմաստն այն է, որ պետք է այցելել իրենց ասած կայքը, կատարել որոշակի գործողություններ(տարբեր գովազդային հղումներով այցելել և այլն), այնուհետև գովազդատուին ուղարկել ձեր այդ օրվա IP-ին և այն բոլոր էջերի հասցեները, որոնցում եղել եք:
Ուշադրություն.Եթե առաջադրանքի կողքին պատկերված է ահա այսպիսի նշան, ապա այդ առաջադրանքը կարող եք կատարել յուրաքանչյուր 24 ժամը մեկ:
|
Կարծում եմ այս նյութը կարդացողների ճնշող մեծամասնությունը որևէ բան սկավառակի վրա ձայնագրելու համար օգտագործում է ինչ որ ծրագիր: Սակայն, եթե մի փոքր խորը մտածենք, կհասկանանք, որ Wiondows-ը պարզապես չի կարող նման ֆունկցիա չունենալ: Այսօր կներկայացնեմ, թե ինչպես Windows 7-ում ցանկացած բան ձայնագրել սկավառակի վրա՝ առանց հավելյալ ծրագրերի:1.Դատարկ սկավառակը դրեք սկավառակակիրի մեջ:2.Մտեք My Computer և բացեք սկավառակը:Կհայտնվի ահա այսպիսի պատուհան: 3.Մեր դեպքում պետք է ընտրել առաջինը: Ընտրեք առաջին տարբերակը և սեղմեք Далее:4.Դրանից հետո սկավառակը ավտոմատ ֆորմատ կլինի:
5.Ֆորմատավորումից հետո նշեք այն բոլոր ֆայլերը, որոնք անհրաժեշտ է ձայնագրել և տեղափոխեք սկավառակի մեջ:6.Սպասեք ձայնագրման ավարտին:
|
|