»



Կարծում եմ, ովքեր օգտվում են Orange-ի <<Ինտերնետ Հիմա>> ծառայությունից և օգտագործում են Windows 7 ՕՀ, ապա նկատած կլինեն, որ ծրագիրը լավ չի աշխատում և ինտերնետը հաճախ անջատվում է: Մի անգամ արդեն ներկայացրել էի, թե ինչպես շրջանցել այդ խնդիրը, իսկ այսօր կներկայացնեմ, թե ինչպես լուծել այն:

1.Աջ click արեք <<Interntet Hima>> պիտակի վրա և մտեք Свойства:
2.Ընտրեք Совместимость բաժինը և կատարեք համապատասխան կարգավորումները:




Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.11.2011 | Մեկնաբանություններ (1)






Windows 7-ը (հնարավոր է նաև Vista-ն) ունեն մի շատ օգտակար և գեղեցիկ ֆունկցիա: Եթե սեղմած պահեք Windows+Tab կոճակները, ապա կհայտնվեն բոլոր բացված պատուհանները՝ 3D ձևով:Բացի այդ դուք կարող եք ստեղծել ֆայլ, որը բացելու դեպքում կհայտնվեն նույն պատուհանները՝ նորից 3D ձևով:Դրա համար.


1. Աշխատանքային սեղանի վրա աջ click արեք
2. Ընտրեք Создать->Ярлык
3. Բացված պատուհանի տեքստային դաշտում գրեք %SystemRoot%\system32\rundll32.exe DwmApi #105 և սեղմեք Далее



4. Գրեք ֆայլի անունը(ինչ կուզեք) և սեղմեք Готово






Վերջ, հիմա կարող եք այն ամրացնել ներքևում և ցանկացած պահի օգտագործել:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 03.11.2011 | Մեկնաբանություններ (4)






Հաճախ պատահում է այնպես, որ Google Chrome-ում բացված պատուհաններից մեկը լավ չի աշխատում և հնարավոր չի լինում այն փակել: Այդպիսի դեպքեորւմ մարդկանց մեծամասնությունը ամբողջ բրաուզերն է փակում՝ հաճախ փակելով այլ անհրաժեշտ պատուհաններ: Սակայն կա մի հեշտ ձև,որի շնորհիվ կարող եք փակել ցանկացած պատուհան, այդ թվում նաև բրաուզերի հավելումները: Դրա համար՝


1.Բացեք բրաուզերը
2.Սեղմեք Shift+Esc
3.Ընտրեք պատուհանը(հավելումը) և սեղմեք Завершить:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.10.2011 | Մեկնաբանություններ (0)






Երբև է մտածե՞լ եք, որ կարող եք կոմպոզիտոր լինել: Եթե ոչ, ապա հիմա իսկական ժամանակն է, քանի որ կսովորեցնեմ, թե ինչպես երաժշտություն գրել...

Սա իհարկե կատակ էր, քանի որ կոմպոզիտոր լինելու համար պետք է բնատուր տաղանդ և մեծ աշխատասիրություն ունենալ:Բայց այնուամենայնիվ ես, ես ձեզ ձեռնունայն չեմ թողի և կսովորեցնեմ չինական երաժտշություն ստեղծել:





Եթե դուք դաշնամուր նվագել գիտեք, ապա կարծում եմ նկատած կլինեք, որ 1-ին օկտավայից ներքև գտնվող սև ստեղներով նվագելը չինական երաժշտություն է հիշեցնում: Իսկ եթե դուք դաշնամուրից գլուխ չեք հանում, ապա ասեմ որ եթե դաշնամուրը բաժանեք 2 հավասար մասերի և ձախ հատվածում գտնվող սև ստեղները տարբեր հաջորդականությամբ և տևողությամբ սեղմեք, ապա չինական երաժշտություն կստացվի:

Ինչպես ասում են, ավելի լավ է 1 անգամ նվագել, քան 1000 անգամ լսել: Բայց եթե դուք չունեք դաշնամուր, կարող եք օգտվել այս օնլայն դաշնամուրից (սակայն էֆեկտը նույնը չի լինի):
Նվագելու համար սեղմեք դաշնամուրի վրա պատկերված ստեղնաշարի վրա, այնուհետև ձեր ստեղնաշարով սկսեք նվագել՝ օգտվելվ 1-9 թվերից:


Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 28.10.2011 | Մեկնաբանություններ (0)






Ինչպես արդեն նշել էի, հայտնի կայքերը սիրում են թաքնված ֆունկցիաներ պարունակել: Yandex-ի մի այդպիսի ֆունկցիայի մասին խոսել եմ նախորդ նյութերիցս մեկում: Իսկ այսօր կխոսեմ Yahoo.com-ի մի հետաքրքիր ֆունկցիայի մասին:


Այցելեք Yahoo.com և սեղմեք վերևի ձախ հատվածում Yahoo բառից հետո գրված բացականչական նշանի վրա: Դուք կլսեք...
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (3)






Կարծում եմ բոլորն էլ կցանկանային, որ իրենց համակարգիչը ավելի արագ միանար: Եվ եթե դուք Windows Xp եք օգտագործում, ուրեմն կարող եք դա անել: Միացումն արագացնելու համար՝

1.Մտեք Пуск –> Выполнить –> գրեք  regedit ու սեղմեք OK



2.Մտեք HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control\ContentIndex.
3.Աջ կողմում գտեք StartupDelay պարամետրը
4.Այնուհետև բացեք այն, պարամետրի արժեքը փոխեք 40000 և սեղմեք OK

Դրանից հետո Restart արեք համակարգիչը և կտեսնեք,որ այն ավելի շուտ է միանում
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.10.2011 | Մեկնաբանություններ (4)






Google Chrome-ը ունի բազմաթիվ ընդլայնումներ, որոնք թույլ են տալիս կատարել բազմապիսի գործողություններ: Ընդլայնումները հիմնականում նախատեսված են հայտնի սերվիսների և կայքերի համար: Բայց ինչպես երևում է, լինում են նաև բացառություններ կամ էլ Օդնոկլասնիկը արդեն մտել է հայտնի կայքերի մեջ ու նրա համար արդեն հնարավոր է ընդլայնումներ գտնել:




Ներկայացվող ընդլայնումը հնարավորություն է տալիս իմանալ ձեր էջում կատարվող փոփոխությունների մասին առանց կայք մուտք գործելու: Այն տեղադրելուց հետո բրաուզերի վերևի աջ անկյունում կհայտնվի Օդնոկլասնիկի տարբերանշանը, որի վրա սեղմելով կաստանաք ձեզ անհրաեշտ տեղեկությունը:



Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 16.10.2011 | Մեկնաբանություններ (0)






Google Chrome-ը ունի մի շատ հետաքրքիր հավելում,որի միջոցով հնարավորը է փոփոխել ցանկացած կայքի գույները:Դուք հնարավորություն կունենք ընտրել ցանկացած գույն կայքի ֆոնի,տեքստի,հղումների և այլ մանրուքների համար:Որպեսզի օգտվեք այս հավելումից՝


1.Այցելեք այստեղ
2.Սեղմեք Добавить և սպասեք մինչև այն կտեղադրվի բրաուզերի վրա



Դրանից հետո վերևի աջ անկյունում կհայտնվի տարբերանաշան, որի վրա սեղմելով կարող եք փոխել կայքի գույները:Դուք կարող եք փոխել՝


1.Այդ էջի գույները
2.Այդ դոմենին պատկանող կայքերի գույները
3.Կամ փոխել բոլոր էջերի գույները

Գույները ընտրելու համար աջ click արեք տարբերանշանի վրա , ընտրեք Настройки և կատարեք ձեր ընտրությունը:
Հնարքներ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 15.10.2011 | Մեկնաբանություններ (1)



« 1 2 3 4 ... 7 8 »