Ներկայումս ծրագրերի տարբերակների հնությունը բազմաթիվ առավելություններից է զրկում մարդկանց, որոշ դեպքերում էլ մոռացվում՝ արդեն իսկ իր հնարավորություններով անպետք լինելու պատճառով: Բայց չէ՞ որ այդպես չէ, չէ՞ որ ծրագրերը անընդհատ թարմացվում և նոր հնարավորություններով են օժտվում:Չնայած այսքանը գրելուց հետո ես վստահաբար կարող եմ ասել, որ այս տողերը ընթերցողների 80%-ը չի փորձելու թարմացնել համակարգչում տեղադրված ծրագրերը: Ես ինքս նույնպես հազվադեպ կդիմեն այդ քայլին՝ շատ լավ իմանալով հետևանքները: Երևի ամենամեծ արգելքը դա ծրագրերի բազմազանությունն է ու շատությունն է: Դրա համար էլ ներկայացնում եմ մի շատ հարմարավետ ծրագիր, որը կօգնի ձեզ այլևս չթափառել գուգլում և մկնիկի մեկ սեղմումով թարմացնել բոլոր ծրագրերը: Պարզապես այցելեք այստեղ և ներբեռնեք այն:
|
Իմ համար նստած հանրահաշվի տնային էի գրում, մեկել զգացի, որ երկքառակուսային հավասարումները շատ-շատ են ու կամաց-կամաց սկսում եմ ձանձրանալ անընդհատ դիսկրիմինանտ ու X1,X2 հաշվելուց: Դրա համար էլ որոշեցի արագ տեմպերով (5 րոպեում) մի ծրագիր ստեղծել, որը կօգնի միանգամից գտնել հավասարման արմատները:Ճիշտ է, ծրագիրը ստեղծվել էր անձնական օգտագործման համար, բայց քանի որ բլոգի այցելուների 56%-ը 14-17 տարեկան են (երկքառակուսային հավասարումներ անցնում են 9-րդ դասարանից սկսած), որոշեցի այն այնուամենայնիվ ներկայացնել:
|
Հաճախ անհրաժեշտ է լինում որևէ նկար առանձնացնել ֆոնից և մարդկանց մեծամասնությունը դիմում Photoshop-ի օգնությանը: Սակայն ոչ բոլորն են տիրապետում Photoshop-ի հմտություններին:Բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է նկարը առանձնացնել ֆոնից:
Դրա համա գոյություն ունի մի ծրագիր, որը նախատեսված է նկարը ֆոնից առանձնացնելու համար: Ծրագրից շատ պարզ է, դրա համար էլ ես երկար-բարակ չեմ ներկայացնի,թե ինչպես օգտվել դրանից:Բացի այդ այն իր մեջ ներառում է դասեր, որոնց շնորհիվ դուք լիարժեք կտիրապետեք ծրագրին:Դասերի պատուհանը հայտնվում է ծրագիրը միցանելուց անմիջապես հետո, ձեզ մնում է ընդրել դասը և հետևել հրահանգներին:
|
Նարկայացնում եմ մի ծրագիր,որից երկար ժամանակ է ինչ օգտվում եմ:Այն հնարավորություն է տալիս նկարների վրա Logo տեղադրել:Ծրագրի մեծ առավելություններից մեկն այն է,որ հնարավոր է միանգամից որևէ թղթապանակի մեջ գտնվող բոլոր նկարները ավելացնել:Ծրագրից օգտվելը շատ հեշտ է,բայց այնուամենայնիվ կներկայացնեմ հիմնական քայլերը.
1.Բացեք ծրագիրը 2.Ընտրեք նկարը(թղթապանակը)
3.Մտեք Watermark բաժին և ընտրեք առաջարկվողներից Logo-ներից մեկը(ցանկության դեպքում կարող եք դնել նաև ձեր պատրաստած Logo-ն:Իսկ եթե պատրաստել չգիտեք կարող եք վերջում դիտել վիդեոն) 5.Կատարեք համապատասխան կարգավորումներ(Logo-ի չափը և մգությունը)
6.Մտեք Output բաժին,ընտրեք նկարները պահպանելու վայրը և սեղմեք Start
Իսկ եթե չէք կարողանում Logo պատրաստել,ապա դիտեք վիդեոն:
|
Հատուկ նրանց համր,ովքեր անհամբերությամբ սպասում են Windows 8-ին,ներկայացնում եմ Windows 8 UX Pack-ը:Սա ամենալավ միջոցն է Windows 8 ստանալու համար,քանի որ չի փոփոխում կամ ջնջում որևէ ֆայլ:Փաթեթում առկա են տարբեր թեմաներ,մուտքի էկրաններ,որոնք ոչ-ի վտանգ չեն ներկայացնում համակարգչի աշխատանքի համար: Տարեթիվը: 2011 Լեզուն: Բազմալեզու Բանալի: Անհրաժեշտ չէ Չափսը: 12.5 MB
|
Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր որից ես օգտվում եմ և ձեզ ևս խորհուրդ
եմ տալիս օգտվել այս ծրագրից: Այս ծրագրի օգնությամբ դուք կարող եք փոխել
նկարների, վիդեոների, երգերի ֆորմատները, կտրել երգերը, մեծացնել նկարների
չափսերը, վիդեոն երգ դարցնել և հակառակը ու այս ամենը դեռ ամբողջը չէ:
Ահա ինչպիսի տեսք ունի այս ծրագիրը: Եթե հարձեր առաջանան գրեք մեկնաբանություն:
|
Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որը հնարավորություն է տալիս տեսաձայնագրել և նկարահանել աշխատանքային սեղանը:Ճիշտ է գոյություն ունեն նմանատիպ այլ ծրագրեր,սակայն այս մեկը իմ կարծիքով ամենալավերից է:
Ծրագիրը իրենից ներկայացնում է մի փոքրիկ պատուհան,որում տեղակայված են բոլոր գործիքները: Աշխատանքային սեղանը տեսաձայնագրելու համար՝ 1.Ընտրեք տեսաձայնագրման գործիքը
2.Ընտրեք ձայնագրման տարածքը
3.Սեղմեք Старт և կատարեք գործողությունը,իսկ ձայնագրումը կանգնեցնելու համար սեղմեք F11:
|
|