23:22
Oգտակար Խորհուրդներ


    Փողկապները արդուկելու համար պետք է փողկապի չափսին հա­մապատասխան ստվարաթղթի ներդիր կտրել, դնել փողկապի մեջ
և արդուկել խոնավ շորով։
***
Բերանից սոխի հոտ չի գա, եթե խմեք թունդ սուրճ կամ ծամեք սուրճի հատիկ։
***
Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1,5 կգ սև հաց կտրեք և դրեք դարակների վրա։
Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը կվերանա։
***
Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ Լւ հետո դնեք ջրով լի սկահակում։
***
Սուրճի բույրը կլավանա Լւ կուժեղանա, եթե աղացած սուրճը եփե– լուց առաջ տաքացնեք և ավելացնեք կերակրի աղի մի քանի բյուրեղիկ։
***
Մաքրած բանջարեղենը, մանավանդ կտրատած վիճակում, չի կա­րելի երկար ժամանակ պահել ջրի մեջ (բացառություն է ծաղկակաղամ­բը), որովհետև նրա մեջ եղած վիտամինները և հանքային աղերը անց­նում են ջրին՝ խիստ արժեզրկելով պատրաստվող կերակուրը։ Մաքրած բանջարեղենը չի կարելի երկար ժամանակ պահել նաև առանց ջրի, որովհետև C վիտամինը թթվածնի ազդեցությամբ արագ քայքայվում է։
***
Թարմ ձուկը պետք է պահել սառը տեղում, նախապես փորը մաք­րելուց և թեփուկները հեռացնելուց հետո։ Ձուկը պետք է լվանալ եփե– լուց անմիջապես առաջ։
***
Ձուկը տապակելիս չի փխրվի, եթե նրա վրա աղ լցնեք տապակե­լուց 10-15 րոպե առաջ։
Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Հետաքրքիր նյութեր | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]