»



Հարգելի բլոգի այցելուներ, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստան նոր հիվանդություն է մտել: Հիվանդությունը ոչ-թե վնասում է մարդու օրգանիզմը, այլ՝ նեռվերը: Հիվանդության դեմ կարելի է պայքարել միայն խորը մտածելով:





Երևի կասեք թե ինչ անիմաստ բաներ եմ խոսում, չէ՞: Իրականում գրածիս մի մասը կատակ էր, սակայն ինչպես ասեցի՝ միայն մի մասը: Իրոք էլ հայերը նոր հիվանդությամբ են տառապում, որի անունն է 1001Golos.ru : Արդեն մի քանի օր է, ինչ օրական ամենաքիչը 3 հոգուց նամակ եմ ստանում, հետևյալ բովանդակությամբ.


  1. Որ խնդրեմ կմտնես 1001Golos.ru/***** ու իմ օգտին քվեարկես:



Հա, էլի մտնեմ քվեարկեմ, բայց դրանից ի՞նչ: Ախր հարցում է հատարվում, ասենք ո՞ր կայքն է ավելի լավը, կամ ո՞ր տղան: Իսկ հարցումը նրա համար է, որ մարդկանց կարծիքն իմանան: Եթե քվեարկում ես նրա օգտին, ով քեզ ծանոթ է, կամ էլ քեզ խնդրում են քվեարկել, այդ դեպքում պարզվում է, ոչ-թե որ կայքն է ամենալավը, այլ ով ավելի շատ ծանոթներ ունի:


Այնպես որ զգույշ եղեք, որպեսզի չվարակվեք, իսկ եթե վարակվել էք, խորը մտածեք և կհասկանաք , որ այդ ամենը անիմաստ է: ՈՒ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵԵԵԵԵԵԵԵԵՔ!!!!!!!

Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 12.11.2011 | Մեկնաբանություններ (2)




     

Հարգելի բլոգի այցելուներ,երկար ժամանակ է,ինչ մի շատ տարօրինակ հարցի շուրջ
եմ մտածում  և կցանկանայի,որ դուք նույնպես միանաք այդ մտածմունքին:Կարծում եմ վերջում կստացվի մի շատ օգտակար,զվարճալի և ծիծաղելի նյութ:Հարցը հետևյալն է.

               Ինչ անել,եթե չես իմանում ինչ անել

Կարծիքները գրեք մեկնաբանությունում
Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.10.2011 | Մեկնաբանություններ (10)




Աստված միշտ մեզ հետ է



                             


Այսպիսի տողերով եմ ուզում սկսել,քանի որ միշտ կատարվում են երևույթներ,որոնք կարող էր միայն Աստված կատարել:Հենց մի այդպիսի երևույթի մասին էլ ցանկանում եմ այսօր խոսել:

Մոտավորապես 1 շաբաթ առաջ հյուր էինք գնացել(Սա հեքիաթ չէ,այլ իրականություն,որին անձամբ եմ ներկա գտնվել):Տանտիրոջ աղջիկը մեկնում էր Հայսատանից:Այնտեղ էին նաև նրա քույրերը,իսկ քույրերից մեկը երկու զույգ երեխաներ ուներ:Մեր գնալուց որոշ ժամանակ անց լույսերը գնացին և նրանք տան բոլոր անկյուններում մոմեր վառեցին:
Որոշ ժամանակ անց գոռգոռոցներ լսեցինք,վազեցինք և տեսանք,որ այն սենյակը,որտեղ երեխաներն էին քնած վառվում է,իսկ անկողինը՝ որի վրա պառկած էին, արդեն կիսով չափ այրվել էր:Բարեբախտաբար երեխաներին մայրը հասցրեց շուտ դուրս հանել,սակայն անկողնու կեսը վառվել էր:Ամբողջությամբ վառվել էր նաև անկողնու կողքին գտնվող փոքրիկ պահարանը:Սակայն ի զարմանս բոլորի պահարանի վրա գտնվոծ Աստվածաշնչին ոչինչ չէր եղել,չնայաց պահարանը ամբողջությամբ վառվել էր:Այն նույնիսկ չէ սևացել:Ինքներդ եզրակացրեք,թե ով փրկեց և երեխաներին,և գրքին:

Այս պատմությունը հորինված չէ:Ես անձամբ ներկա եմ եղել այդ պատմությանը:Եվ ամենի ինչ գրված է ամենայն ճշտությամբ,առանց չափազանցությունների:
Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 16.09.2011 | Մեկնաբանություններ (5)




                  

Այսօր կցանկանայի անդրադառնալ մի քանի հարցերի, կլինի բլոգի պատմությունը ամենասկզբից:

Ինչպե՞ս ստեղծվեց բլոգը.

Նախ սկսեմ նրանից,որ 2 տարի առաջ ես գաղափար անգամ չունեի,որ կարելի է ընդհամենը 10 րոպեում կայք ստեղծել,դրա համար էլ այն ժամանակ այդ թեմայով չէի հետաքրքրվում,կարծում էի,թե կայք ստեղծելու համար պետք է առանձնահատուկ կարողությունների և լեզուների տիրապետել:

               

Սակայն հետո իմացա uCoz-ի մասին ու սկսեցի հետաքրքրվել,որի արդյունքում ձեռք բերեցի բավարար գիտելիքներ աշխատող կայք ստեղծելու համար:Բայց այն ժամանակ նույնիսկ գաղափար չուներ,թե ինչ է բլոգը:Չէ՞ որ հմտությունը և բանիմացությունը փորձի հետ է ձեռք բերվում:Ինչպես հասկացաք,իմացա նաև բլոգի մասին ու բացեցի բլոգ՝ մոտ 5 ամիս առաջ:Ահա իմ ինտերնետային կյանքի համառոտ նկարագրությունը:

Ինչու է բլոգի հասցեն 2 ընկերներ,սակայն այն անվանված է որպես՝ Արամ Շերոյանի Բլոգ

Այս հարցը շատ անգամներ եմ լսել ու միշտ միևնույն պատասխանն եմ տվել.

-Բլոգը սկզբից ստեղծված է եղել իմ և ընկերոջս համար,սակայն հետո որոշակի պատճառներով սկսեցի միայն ինքս բլոգին ուշադրություն դարձնել,իսկ որոշ ժամանակ անց այն դարձավ իմ անձնական բլոգը:Նաև ասեմ,որ պատրաստում եմ բլոգի համար նոր դոմեյն գրանցել և նախնական անվանումը դա ՝ arblog.com

 Ի՞նչ նպատակներ եմ ունեցել բլոգի ստեղծման օրից և ինչպիսին են դրանք այժմ

Ամենասկզբում ես պարզապես ցանկանում էի ուսումնասիրել բլոգերային աշխարհը
Այնուհետ սկսեցի հմտանալ այս ոլորտում
Դրանից հետո իմ նպատակը մշտական այցելուներ գրավել էր

Իսկ այժմ իմ նպատակներն են.

1.Ունենալ բարձր հաճախելիությամբ բլոգ
2.Ձեռք բերել հետաքրքրված և հավատարիմ այցելուներ
3.Եվ ամենակարևորը.
Ապացուցել,որ uCoz պլատֆորմով պատրաստված բլոգը նույնպես կարող է ճանաչված լինել

Իսկ որպես վերջաբան կասեմ,որ պետք չէ նմանվել մյուսներին,պետք է լինել ինքնուրույն և յուրովի:

Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 12.09.2011 | Մեկնաբանություններ (4)




              

Այսօր ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հարցի,որը իմ կարծիքով շատ կարևոր է յուրաքանչյուր բլոգերի համար:Դա մտքի շարադրանքն է,որն էլ հաճախ դառնում է ներկայացված ոլորտից հեռանալու պատճառ:


Ամեն մի նորեկ բլոգեր իր գործունեության սկզբում մեծ դժվարությունների է հանդիպում,իսկ նրանց մեծամասնությունը դրանք չի կարողանում,կամ չի ցանկանում հաղթահարել:Այս ամենը ես մեծ վստահությամբ եմ ասում,քանի որ ինքս նույնպես անցել եմ այդ դժվարություների միջով և կարելի է ասել,որ դրանցից շատերը հաղթահարել եմ:Դրա ապացույցը հենց այս նյութն է,քանի որ գոնե այսպիսի շարադրված տեքստ գրելու համար մի քիչ փորձ է պետք(չկարծեք,թե գլուխգովան եմ):


             

Բայց այնուամենայնիվ ինչ՞ի համար այս ամենը ասացի:Նրա համար,որ հարգելի բլոգերներ չխուսափեք դժվարություններց և միշտ նարնց ընդհառաջ գնաք,իսկ առաջին հերթին շարադրելու ժամանակ առաջացած դժվարություններին,քանի որ անհնարին ոչինչ չկա:Մաղթում եմ հաջողություն:

Հարգանքներով Արամ Շերոյան:
Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.09.2011 | Մեկնաբանություններ (1)




                   

Մի քանի օր առաջ բլոգում հարցում էի անցկացրել,թե այցելուները որ սոցիալական կայքերից են ամենաշատը օգտվում:Ու նշել էր,որ շատ կացնականայի,որ օդնոկլասնիկտը ամենավերջերում հայտնվի:Բայց հակառակ ինձ այն ամենաառաջին տեղն է զբաղեցնում:Ներկայացնում եմ արդյունքները:


Odnoklassnik-43.95%
Facebook-34.39%
Vkontakte-10.83%
Ուրիշ լավերն էլ կան-8.28%
Twitter-1.27%
Armenix-1.27%

Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.09.2011 | Մեկնաբանություններ (2)




                  

Նախորդ նյութումս անդրադարձել է,թե ինչպես գումար աշխատել ինտերնետում:Գրեցի,վերջաձրեցի ու հետո եկավ երկրորդ փուլը:Ով չգիտի,ասեմ որ երկրորդ փուլը նյութը համապատասխան բաժնում ավելացնել է(չնայած բացի ինձնից ոչ մեկ էլ չգիտեր
):Ուրախ զվարթ բաժիններս բացեցի,որ ընտրեմ,մեկել հոպ,լռվեցի:Ախր ոչ մի բաժնի չի համապատասխանում:Դրա համար էլ ծնվեց այս նյութը,որպեսզի ասեմ Help Me Please!!!:Եթե մտքեր ունեք ,առաջարկեք տենանք ինչ ենք անում:


Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.08.2011 | Մեկնաբանություններ (0)




                         

  Նախորդ նյութում անդրադարձել էի նյութեր գողանալուն:Ասեմ,որ այդ նյութի վերաբերյալ եղան բազմաթիվ մեկնաբանությոններ,որոնցից ոչ բոլորն էին դրական:
  Հայտնվեցին չուզողներ,ովքեր պնդում էին,որ իմ բլոգում այլ կայքերից գողացված նյութեր կան,սակայն սահմանափակվեցին միայն դրանով:Եվ դրա համար էլ մեք հետաքրքրությամբ կխնդրեի,որպեսզի մեկնաբանությունում գրեիք նյութի հասցեն և այն կայքը,որտեղից գողացել եմ:
 


  Եվ վերջում ասեմ,որ ես նախկինում ունեի մեկ կայք,որտեղ տեղադրաված էին armblog.net բլոգի նյութերը:Սակայն այդ ժամանակ ես նոր էի մուտք գործել ինտերնետային աշխարհ,դրա համար էլ ծանոթ չէի դրա կանոններին:Եվ որոշ ժամանակ անց հասկացա,որ նյութ գողանալը իմաստ չունի:Մարդ պետք է ունենա իր սեփական մտքերը,դրա համար էլ կայքը փակեցի:

 
  Իսկ հիմա բլոգում ոչ-մի գողացված նյութ չկա:Եվ քանի-որ բլոգը գնալով բարգավաճում է,հետևաբար չուզողները գնալով շատանում են:

Դեսից Դենից Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 11.08.2011 | Մեկնաբանություններ (6)



1 2 »