»



Կարծում եմ նկատել եք, որ վերջին ժամանակները բլոգում շատ քիչ են նյութեր ավելացվում: Եվ որպեսզի դուք չկարծեք, որ ես մոռացել եմ բլոգի և ձեր մասին, բացեմ մի գաղտնիք:




Այժմ բլոգը uCoz հարթակից տեղափոխվում է Wordpress և առանձին հոսթինգ: Դրա համար էլ շատ քիչ ժամանակ է մնում նյութեր ավելացնելու համար, քանի որ տեղափոխումը շատ դժվար և երկար աշխատանք է: Սակայն ես մեծ հույսեր ունեմ որ մինչև Նոր Տարի բլոգն արդեն տեղափոխված կլինի: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը: Հարգանքներով Արամ Շերոյան:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 17.12.2011 | Մեկնաբանություններ (3)






Վերջապես կայացավ Մանկական Եվրոտեսիլ 2011-ը, որին ոմանք անհամբեր սպասում էին: Հաղթղ ճանաչվեց Վրաստանը ներկայացնող խումբը, որը իրոք արժանի էր դրան:


Հենց սկզբից մտադրություն չունեի այն դիտել, սակայն երգերը լսելով հետաքրքրվեցի, թե ովքեր են երգում և թե ինչպես են երգում: Չնայած ես վոկալի մասնագետ չեմ, սակայն կարծում եմ բոլորն էլ հասկացան թե որը որից հետո է: Հենց սկզբից ինձ դուր եկան Մոլդովայի, Նիդեռլանդների (Հոլանդիա) և Վրաստանի ներկայացուցիչները: Սակայան հիմնականում ցանկանում էի, որպեսզի հաղթեն Հոլանդացիները: Եվ չնայած այդպես չեղավ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ վրացիները զուտ իրենց երգով (չհաշված քաղաքական ֆինդուֆլուշկեքը) արժանի էին հաղթանակի: Իսկ երգերին կանդրադառնամ ավելի ուշ:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 04.12.2011 | Մեկնաբանություններ (4)






Հարգելի բլոգի այցելուներ, ուզում եմ զգուշացնել, որ բլոգում փոխվել են որոշ կանոններ: Այսուհետ բոլոր այն մեկնաբանությունները, որոնք չեն համապատասխանի նյութի բովանդակությանը կհեռցվեն՝ առանց պատասխան ստանալու:


Իսկ եթե դուք ունեք հարցեր, ապա կարող եք գրանցվել բլոգի ֆորումում և տալ ձեր հարցերը՝ համոզված լինելով , որ անպայման պատասխան կսատանաք: Հարգանքներով՝ Արամ Շերոյան:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)




         


Հարգելի բլոգի այցելուներ,մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ,որ բլոգը ձեռք է բերել նոր հասցե՝ www.sheroblog.com: Ճիշտ է ձեզանից շատերը քվեարկել էին այլ հասցեների համար,սակայ ցավոք դրանք հնարավոր չեղավ ձեռք բերել: Բայց այնուամենայնիվ այս հասցեն հիշվող է և համապատասխանում է բլոգին ու ինձ:

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 09.10.2011 | Մեկնաբանություններ (14)






Apple ընկերությունը հայտնել է իր հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան մասին:

Սթիվ Ջոբսը մահացել է 56 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո:

Այս տարվա օգոստոսին Սթիվ Ջոբսը հրաժարական էր ներկայացրել: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ դուք առաջինը կիմանաք այն մասին, որ եկել է հեռանալու ժամանակն է եւ ես այլեւս ի զորու չեմ կատարել  Apple-ի գործադիր մարմնի ղեկավարի պարտավորությունները: Ցավոք, այդ օրը եկել է», - գրել էր Ջոբսը տնօրենների խորհրդին ուղղված նամակում:

Ջոբսը նաեւ համոզմունք էր հայտնել, որ «նորարարությունների առումով» Apple-ի ամենալուսավոր տարիները դեռ առջեւում են: «Հույս ունեմ դրա վկան լինել եւ նոր պաշտոնում նպաստել ապագա հաջողություններին», - նշել էր նա:


Հունվարի 17-ից Սթիվ Ջոբսը գտնվում էր արձակուրդի մեջ` առողջական խնդիրների պատճառով:


Vedomosti.ru-ն մեջբերում է մի շարք հայտնի մարդկանց խոսքերը` Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ:



ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամա. "Սթիվը ամերիկացի մեծագույն նորարարներից էր` չափազանց խիզախ, այլ կերպ մտածելու համար, չափազանց վստահ, որ կարող է փոխել աշխարհը: Նա սիրում էր ասել, որ ամեն օր ապրում է այնպես, կարծես դա իր կյանքի վերջին օրն”:


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս. "Ինձ համար շատ ցավալի էր Սթիվի մահվան մասին լուրը: Մենք առաջին անգամ հանդիպել էինք 30 տարի առաջ եւ մեր կյանքի ավելի քան կեսից ավելին եղել ենք գործընկերներ, մրցակիցներ եւ ընկերներ: Աշխարհում հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր կարող են այսպիսի խորը ազդեցություն թողնել ուրիշների վրա: Այն բոլոր մարդիկ, ովքեր բախտ են ունեցել աշխատելու նրա հետ, մեծ պատվի են արժանացել: Ես շատ են զգալու նրա կարիքը”:


Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլ. "Աշխարհը զրկվեց մարգարեից, ՏՏ-ոլորտը կորցրեց մարդ-առասպելի, իսկ ես` ընկերոջս: Սթիվ Ջոբսի ժառանգությունը կմնա գալիք սերունդների հիշողությունում: Իմ մտքերն ու աղոթքներն ուղղված են նրա ընտանիքին եւ Apple-ի թիմին”:


Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ. "Սթիվ, շնորհակալ եմ քեզ, որ եղել ես իմ ուսուցիչն ու ընկերը: Շնորհակալ եմ, որ ցույց ես տվել, թե ինչպես քո ստեղծածը կարող է փոխել աշխարհը: Ես կարոտելու եմ քեզ”:

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրին. «Սթիվ, յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ ձեռքում պահել է Apple-ի ապրանքներից գոնե մեկը (այդ թվում` MacBook-ը, որի վրա ես գրում են այս տողերը), զգացել են քո կիրքը կատարելության հանդեպ”:


Lenta.ru-ի հիմնադիր Անտոն Նոսիկ. "Սթիվ Փոլ Ջոբսը հեռացավ կյանքից 56 տարեկան 6 ամսական եւ 10 օրական հասակում: Մեզանից շատերին տասը կյանքն էլ բավարար չէր լինի անել այն ամենն, ինչ նա հասցրեց անել: Լուսավոր հիշատակ քեզ եւ գնաս խաղաղությամբ, Սթիվ Փոլ Ջոբս”:


Աղբյուր՝ mediamax.am

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 06.10.2011 | Մեկնաբանություններ (0)



Ֆեյսբուքում արդեն 100 հոգի հավանել է մեր բլոգը:Սեղմի՛ր Like և միացիր մեզ:

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 01.10.2011 | Մեկնաբանություններ (0)




 

Հարգելի այցելուներ,վերջապես որոշեցի նոր դոմեյն գրանցել բլոգի համար,քանի որ այժմյանը նախևառաջ իմ անունով չէ,երկրորդն էլ այն անվճար է:Բայց դեռ կոնկրետ չեմ կողմնորոշվել,թե ինչ դոմեյն,դրա համար էլ կխնդրեի ներկայացնել ձեր առաջարկները:Նախնական առաջարկը՝ arblog.com :

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 28.09.2011 | Մեկնաբանություններ (16)





Այսօր բլոգը դարձավ 6 ամսեկան
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 28.09.2011 | Մեկնաբանություններ (0)



1 2 3 4 »