Վերջապես կայացավ Մանկական Եվրոտեսիլ 2011-ը, որին ոմանք անհամբեր սպասում
էին: Հաղթղ ճանաչվեց Վրաստանը ներկայացնող խումբը, որը իրոք արժանի էր
դրան:
Հենց սկզբից
մտադրություն չունեի այն դիտել, սակայն երգերը լսելով հետաքրքրվեցի, թե
ովքեր են երգում և թե ինչպես են երգում: Չնայած ես վոկալի մասնագետ չեմ,
սակայն կարծում եմ բոլորն էլ հասկացան թե որը որից հետո է: Հենց սկզբից ինձ
դուր եկան Մոլդովայի, Նիդեռլանդների (Հոլանդիա) և Վրաստանի
ներկայացուցիչները: Սակայան հիմնականում ցանկանում էի, որպեսզի հաղթեն
Հոլանդացիները: Եվ չնայած այդպես չեղավ, բայց այնուամենայնիվ կարծում եմ,
որ վրացիները զուտ իրենց երգով (չհաշված քաղաքական ֆինդուֆլուշկեքը) արժանի
էին հաղթանակի: Իսկ երգերին կանդրադառնամ ավելի ուշ: