»

          

Հարգելի բլոգի այցելուներ,վերջապես որոշեցի բլոգում մրցույթ կազմակերպել:Թեման կլինի Ամսվա լավագույն նկար:Մրցույթին կմասնակցեն այն 20 մարդիկ,ովքեր առաջինը twofriends@inbox.ru էլ. հասցեին կուղարկեն իրնենց նկարը և Անուն,Ազգանունը:


Մրցույթի առաջին փուլը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը,այնուհետև 2-րդ փուլ կանցնեն 10 հոգի:2-րդ փուկը կտևի 7 օր:Հաջորդ փուլ կանցնեն 5 հոգի,իսկ տևողությունը կլինի 3 օր,որից հետո լավագույն եռյակը հաղթանակի համար կպայքարի 5 օր:Իսկ մրցանակը կլինի 1500 դրամ լիցքավորում կամ 10 օր գովազ բլոգում(եթե իհարկե կայք ունեք):Դե ինչ,սպասում եմ ձեր նամակն

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.08.2011 | Մեկնաբանություններ (29)




                      

Հարգելի բլոգի այցելուներ,քանի որ բլոգում ավելացել են մեկնաբանություններում հարցեր տվողները,ես որոշեցի ակտիվացնել ֆորում բաժինը:Ֆորումի քննարկումների համար անհրաժեշտ է գրանցվել,որը դուք կարող եք անել բլոգի ձախ հատվածում տեղադրված բլոկի միջոցով:

Կարծում եմ ձեզանից շատերը կհիշեն,որ ֆորումը ակտիվ է եղել նաև որոշ ժամանակ առաջ,սակայն առաջացան խնդիրներ,որոնք ստիպեցին արգելափակել բոլոր գրանցվածներին:
Սակայն այսօրվանից բոլոր պրոֆիլները ակտիվացված են,սակայն հնարավոր է միայն մասնակցել ֆորումին,իսկ մնացած բոլոր հնարավորությունները արգելափակված են:Բացի դրանից,նյութին չվերաբերվող բոլոր մեկնաբանությունները ջնջվելու են:Շնորհակալություն ուշադրության համար:

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.08.2011 | Մեկնաբանություններ (1)






Հարգելի բլոգի այցելուներ,ուզում եմ զգուշացնել,որ բլոգում շատացել են մեկնաբանությունները գովազդ անողները,դրա հըամար էլ զգուշացնում եմ առաջին ու վերջին անգամ:


Բոլոր այն  մեկնաբանությունները,որոնցում որևէ գովազդ կլինի,կամ կնկատվի չուզողություն,կջնջվեն,իսկ նմանատիպ դեպքեր կրկնվելու դեպքում մեկնաբանության հեղինակը կարգելապակվի:

Շնորհակալություն ուշադրության համար:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 26.08.2011 | Մեկնաբանություններ (9)




  

Այսօր լրանում է 15 ամյակս:Արդեն մեծացել եմ:Բայց մի տեսակ սովորական է:Ինչպես ասում են մեծերը,կլոր տարի է, պետք է մեծ շուքով նշենք:Բայց հավես չկա,էլ հին ժամանակների նման չի,երբ սրտատրոփ սպասում էի,թե երբ է գալու ծննդյանս օրը,որ լիքը մարդիկ գան,շատ շատ նվերներ բերեն:Բայց հիմա ամեն ինչ փոխվել է:Վերացել են այդ զգացումները,ավելի շատ ցանկանում եմ ժամանակս անցկացնել հանգիստ միջավայրում՝ընկերներիս հետ:Սկզբից այս զգացումը ինձ վախեցրեց,սա կայն հետո հասկացա,որ դա տարիքից է կախված և բոլորի հետ էլ լինում է:Այնպես որ չզարմանաք,եթե նմանատիպ զգացումներ առաջ գան:

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 25.08.2011 | Մեկնաբանություններ (14)






Հարգելի բլոգի այցելուներ,ձեզ եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված ևս մեկ կայք:"MillinNews-Միլիոնավոր նորություններ ամբողջ աշխարհից":Կարծում եմ անունը ձեզ միանգամից հուշում է,թե ինչպիսի նյութեր է պարունակում:Կայքում անրադարնում եմ այն նորություններին,որոնք մեծ հետաքքրություն կառաջացնեն մարդկանց մոտ:Եվ չնայած այն մի քանի օր է,ինչ աշխատում է և  մեծ բազա չունի,այնուամենայնիվ ձեզանից շատերին կհետաքրքրի:Դե ինչ,մաղթում եմ հաճելի ժամանց:

Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 21.08.2011 | Մեկնաբանություններ (4)






Հարգելի բլոգի այցելուներ,մեծ ուրախությամբ հայտնում եմ որ բլոգը արդեն հասանելի է նաև www.aramblog.tk հասցեով:Անակնկալի հեղինակն է Դավիթ Պոդոսյանը,ով այդ արել էր առանց իմ խնդրանքի:Դրա համար էլ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՆՐԱՆԻՑ:Դավիթ ջան ես շատ ուրախ եմ,որ իմ բլոգը քեզ նման այցելու ունի:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 08.08.2011 | Մեկնաբանություններ (8)




                        

Ուշադրություն:Բլոգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:


1.Ջնջվել է Բլոգ բաժնի Ուսում ենթաբաժինը
2.Վիդեո ենթաբաժնիը բաժանվել է համապատասխան կատեգորիաների
3.Մտքեր և Գրքեր բաժնում ավելացել է Գրքեր ենթաբաժինը

Հուսով եմ,որ այս փոփոխությունները կնպեստեն բլոգի մատչելիության բարձրացմանը:
Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.07.2011 | Մեկնաբանություններ (0)




Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում կատարմամբ հայերեն «Նամակ» տեսահոլովակը ցուցադրվել է Թուրքիայի առաջատար հեռուստաընկերություններով,  երազում է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։

Թուրքական Sabah-ի հետ զրույցում Թուրքիայում առաջին անգամ հայերենով երաժշտական ալբոմ թողարկած Սիբիլ Փեքթորոսօղլուն նշել է, թե պետական TRT հեռուստաընկերության եթերում իր տեսահոլովակի ցուցադրումն իր համար մեծ երջանկություն է եղել։ «Այս հողերին պատկանող հայերենը պահպանելու համար ամեն ինչ անելու եմ։ Իմ երազանքն է՝ Անիի ավերակների մոտ երգել հայտնի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։  Երբ սահմանի բացման հարցը օրակարգում էր, մտածում էինք Կարս գնալ, սակայն այն մնաց»,-նշել է հայազգի երգչուհին։

Ստամբուլահայ երգչուհին նշել է, թե իր ալբոմի թողարկումից հետո շատ բան է փոխվել, քանի որ, նախկինում հայկական երաժշտական ալբոմներ բերում էին Հայաստանից եւ ԱՄՆ-ից։ «Այժ այստեղից են հայկական ալբոմ տանում այնտեղ։ Հայերը շատ են զարմանում, որ կարողացել եմ նման ալբոմ պատրաստել։ Լինել առաջինը՝ շատ գեղեցիկ երեւույթ է»,-նշել է Սիբիլ Փեքթորոսօղլուն։

Նշենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-ն Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ սկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։ Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակի  պրոդյուսերն է Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։   12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված է նաեւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է,հաղորդում է news.am-ը: 

Հետաքրքիրն այն է,որ երգը լույս է տեսել ամիսներ առաջ և հայկական ալիքներում ցուցադրվելու փոխարեն,այն ցուցադրվել է թուրքական ալիքներում,որի ժամանակ հայկական ալիքները զբաղված էին միայն անմակարդակ երգեր ցուցադրելով(Ասեմ,որ ես ընհանրապես հայկական էստրադային երգեր չեմ լսում):Եվ վերջում ներկայացնում եմ «Նամակ» և «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունները:




Նորություններ Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.07.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 3 4 »