23:12 Մի քիչ էլ Mozila-ից խոսենք | |
Նախ սկսեմ նրանից,որ բլոգի այցելուների 70%-ը(ըստ uCoz-ի պաշտոնական տվյալների) օգտվում է Google Chrome բրաուզերից:Եվ չնայած ես Mozila եմ նախընտրում,բլոգում հիմանականում անդրադարձել եմ Chrome-ին:Սակայն այսօր մի ձոքր բացառություն կանեմ և կանրադառնամ Mozila-ի մի շատ հետաքրքիր ու օգտակար ֆունկցիայի: Կարծում եմ շատերը չեն սիրում տարբեր կայքերում անընդհատ լոգին ու գաղտնաբառ հավաքել,դրա համար էլ հիշում են դրանք:Սակայն պատահում է,երբ որևէ մեկը մտնում է այդ կայք և շատ հաճախ տեսնում է ինֆորմացիա(կամ որևէ այլ բան),որոնք չպետք է տեսներ:Դրա համար Mozila-ն ունի մի շատ հետաքրքիր ֆունկցիա,որը չի թույլատրում առանց հավելյալ գաղտնաբառի այցելել հիշված տվյալներով կայքեր:Այն միացնելու համար. 1.Մտեք Настройки 2.Ընտրեք Защита և միացրեք Мастер-пароль-ը 3.Այնուհետև գրեք գաղտնաբառը(ցանկալի է որևէ հեշտ թվերի հերթականություն,որպեսզի ավելի հեշտ լինի հավաքելը) և սեղմեք OK Դրանից հետո բրաուզերը միացնելիս,երբ այցելեք որևէ հիշված տվյալներով կայք անհրաժեշտ կլինի ընդհամենը մեկ անգամ հավաքել գաղտնաբառը և վերջ: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 2 | |
| |