15:52 Հետաքրքիր հնարք բլոգերների համար և բացահայտող նյութ ընթերցեղների համար | |
Այժմ կխոսենք մի հետաքրքիր հնարքի մասին, որը օգտակար կլինի բլոգերների և հետաքրքիր մյուսների համար: Հնարքը, որը կներկայացնեմ, գնալով մեծ տարածում է գտնում Հայաստանում և օգնում է բլոգերներին որոշ ժամանակով մեծաթիվ այցելություններ ստանալ, սակայն այն միաժամանակ հիասթափություն է առաջացնում որոշ այցելուների մոտ: Ինչպես գիտեք Հայաստանում մեծ տարածում են գտել սկանդալային իրավիճակները հայտնի մարդկանց հետ (Անժելա Սարգսյան, հիմա էլ Անի Երանյան):Մի օրվա ընթացքում նրանց անունները հայտնի որոնողական համակարգերում դառնում են ամենաորոնվողը և մնում են մոտ 2 շաբաթ: Երևի կասեք, թե ինչ կապ կա սկանդալների և այցելությունների բարձրացման մեջ: Ասեմ. Բլոգերը պարբերաբար հետևում է նորություններին, ինչպես նաև որոնողական համակարգերում ամենաշատ որոնվող բառերին: Եվ հենց տեսնում է, որ որևէ բառ գնալավ ավելի փնտրվող է դառնում, միանգամից այդ բառերից կազմված վերնագրով և բովանդակությամբ նյութ է տեղադրում: Կարճ ժամանակ անց այն հայտնվում է որոնողական համակարգերում, իսկ որոնվող բառը (բառակապակցությունը, անուն ազգանունը) գնալով ավելի հայտնի է դառնում: Մարդիկ փնտրում են այդ բառերը և հայտնվում է նաև այդ նյութի հղումը: Իսկ այդ բառը օրական փնտրում է մոտ 50 000 մարդ: Նրանք մտնում են քո նյութի էջ բերող հղումով և գրանցում են մեկ նոր այցելություն: Դե պատկերացրեք, թե ինչ կինի, եթե քո նյութի հղումը լինի առաջին էջերում: Որպեսզի ավելի պատկերավր լինի, բերեմ մի այսպիսի օրինակ՝ Երբ ես նյութ տեղադրեցի Անժելա Սարգսյանի մասին, իմ նյութի հղումը Անժելա Սարգսյան որոնման դեպքում հայտնվում էր 10-12-րդ էջերում և ես օրական միայն այդ բառի որոնումից ստանում էի մոտ 150 այցելություն:Եվ չնայած այս հնարքը կհիասթափեցնի որոշ այցելուների, ես այնուամենայնիվ տալիս եմ այն հասցեն, որտեղ կարող եք դիտել որոնվող բառերի հայտնիությունը և ասում , որ ոչ-մի դեպքում չօգտվել այդ ամենից: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 5 | |
| |