21:30
Հայկական երգեր լսելու համար այցելեք Ստամբուլ


Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում կատարմամբ հայերեն «Նամակ» տեսահոլովակը ցուցադրվել է Թուրքիայի առաջատար հեռուստաընկերություններով,  երազում է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։

Թուրքական Sabah-ի հետ զրույցում Թուրքիայում առաջին անգամ հայերենով երաժշտական ալբոմ թողարկած Սիբիլ Փեքթորոսօղլուն նշել է, թե պետական TRT հեռուստաընկերության եթերում իր տեսահոլովակի ցուցադրումն իր համար մեծ երջանկություն է եղել։ «Այս հողերին պատկանող հայերենը պահպանելու համար ամեն ինչ անելու եմ։ Իմ երազանքն է՝ Անիի ավերակների մոտ երգել հայտնի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունը։  Երբ սահմանի բացման հարցը օրակարգում էր, մտածում էինք Կարս գնալ, սակայն այն մնաց»,-նշել է հայազգի երգչուհին։

Ստամբուլահայ երգչուհին նշել է, թե իր ալբոմի թողարկումից հետո շատ բան է փոխվել, քանի որ, նախկինում հայկական երաժշտական ալբոմներ բերում էին Հայաստանից եւ ԱՄՆ-ից։ «Այժ այստեղից են հայկական ալբոմ տանում այնտեղ։ Հայերը շատ են զարմանում, որ կարողացել եմ նման ալբոմ պատրաստել։ Լինել առաջինը՝ շատ գեղեցիկ երեւույթ է»,-նշել է Սիբիլ Փեքթորոսօղլուն։

Նշենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-ն Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ սկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։ Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակի  պրոդյուսերն է Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։   12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված է նաեւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է,հաղորդում է news.am-ը: 

Հետաքրքիրն այն է,որ երգը լույս է տեսել ամիսներ առաջ և հայկական ալիքներում ցուցադրվելու փոխարեն,այն ցուցադրվել է թուրքական ալիքներում,որի ժամանակ հայկական ալիքները զբաղված էին միայն անմակարդակ երգեր ցուցադրելով(Ասեմ,որ ես ընհանրապես հայկական էստրադային երգեր չեմ լսում):Եվ վերջում ներկայացնում եմ «Նամակ» և «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունները:




Կատեգորիա Նորություններ | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]