15:53 ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Ապոկալիպսիս | |
Աշխարհի կործանման
թեման հուզում է մարդկանց նույնքան վաղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ
առ ժամանակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլանդիայի և ԱՄՆ-ի գիտնականները
միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։
Ուտրեխտի համալսարանի
մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի
անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դարաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։ Իսկ Վաշինգտոնի
համալսարանի աստղակենսաբանների կարծիքով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց.
կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։ Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն
մարգարեությունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում
պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։ Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց
ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը
Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։
Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊
կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվականին հրապարակվեցին Կալիֆոռնիայի
Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համաձայն
որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ,
հետաձգվում է ևս 1,5 տասնյակ միլիարդ տարով։ Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում
հզոր գամմա-բռնկումների
կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրոհի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր,
կխոյահարի մեր մոլորակը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։
Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից
36-39 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Կարելի է հանգիստ քնել։ ճիշտ է, ընդամենը
7 տարի հետո երկրային ձգողության ազդեցությամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա,
և այդժամ երկրագնդի վերջը հաստատ կգա։ Եվս մեկ վտանգ,
գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանետումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր
մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայրաստիճան փոքր է, բայց ո՜վ
գիտե, մեկ էլ տեսար... Հոլանդիայի Ուտրեխտի
և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն
ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ
տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի
տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։ Վաշինգտոնի համալսարանի
աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ
առաջադեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի
կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան
կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ
7,5 միլիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։ Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարավոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորակում վերաբնակվելու միջոցով։ Գիտնականները դրանում խիստ կասկածում են։ Նախ բոլորին չես վերաբնակեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։ Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, անգամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։ | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 1 | |
| |