Այժմ ձեզ եմ նեկայացնում մի հետաքրքիր տեղեկություն,որը տեղադրել եմ իմ բլոգում անփոփոխ կերպով: Նյութը վերցված է www.armblog.net բլոգից:
Դուք նկատե՞լ եք, որ, վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց:
Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք Edit options խմբագրել
կարգվորումները), այնուհետև Show posts from (ցույց տալ գրառումերը
կարգավորման համար ընտրեք All of your friends and pages (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. հիմա դուք կարող եք տեսնել այն ամենը ինչ գրում են ձեր ընկերները:
ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. դուք առաջվա պես ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ձեր ընկերների մեծամասնության համար, քանի որ նրանք դեռ չեն արել այն ինչ հենց նոր դուք արեցիք: Նրանք էլ ձեզ նման պիտի փոփոխեն կարգավորումները, որպեսզի տեսնեն ձեզ իրենց լրահոսում:
Տարածեք այս հաղորդագրությունը ձեր ընկերներին: Այդ դեպքում սա կտեսնեն ձեր բոլոր ընկերները, այլ ոչ միայն նրանք, ում հետ հաղորդակցվել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ևս կփոփոխեն իրենց կարգավորումները ու հրավերներ կուղարկեն իրենց մյուս ընկերներին, այս մասին կգրեն Թվիթերում, իրենց բլոգերում և այլուր: Այսպիսով մենք թույլ չենք տա Ֆեյսբուքին թաքցնել մեր ընկերներին:
p.s. Այս տեքստի հեղինակն է Heidi Hodgson-ը: