17:49 Ճարտարապետ և Երաժիշտ: 2-ը 1-ում | |
Երբևէ մտածել եք, որ հնարավոր է ճանապարհներն ախագծելով երաժշտություն ստեղծել: Եթե ոչ, ապա ասեմ որ դա հնարավոր է անել, ի շնորհիվ մի շատ հետաքրքիր կայքի: Իմաստը կայանում է նրանում, որ դուք պետք է ճանապարհներ ստեղծեք , որի կողքին տեղադրեք տարբեր տոնայնությունների համապատասխանող առարկաներ (Ծառ, ծաղիկ. լուսացույց, տուն): Եվ երբ մեքենան անցնի այդ առարկաների կողքով, կլսվի համապատասխան նոտան: Դուք կունենաք 3 ավտոմեքենա և առարկաների անթիվ պաշար: Եվ որպեսզի շատ ժամանակ չծախսեք կայքի հնարավորությունները ուսումնասիրելու համար, կներկայացնեմ նրա հիմնական հատկությունները. 1.Որպեսզի առարկան համապատսխանի որևէ նոտայի (կամ ձայնի), պարզապես սեղմեք նրա վրա և կհայտնվի այսպիսի պատուհան: 1.Առարկայի ձայները 2.Հնչողության բարձրությունը 3.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ 4.Նոտան (ձայնը) հնչում է միայն մեկ անգամ, սակայն ուշացած 5.Նոտան (ձայնը) հնչում է երկու անգամ 6.Պատճենում է նոտան (ձայնը), որից հետո հնարավոր է միանգամից մեծ քանակությամբ նույն հնչողությամբ առարկայից դնել դնել 7.Ջնջում է առարկան: 2.Բացի այդ, եթե դուք իմանում եք նոտաների դասավորությունը դաշնամուրի վրա, ապա կորող եք հենց կոնկրետ նոտաները դնել: Այս հատկությունը գործում է միայն ծառերի և ծաղիկների համար: Այն միացնելու համար հետևեք նկարում պատկերված քայլերին: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 12 | |||||||||
| |||||||||