18:19 Ինչպես դառնալ կոմպոզիտոր և ստեղծել չինական երաժշտություն | |
Երբև է մտածե՞լ եք, որ կարող եք կոմպոզիտոր լինել: Եթե ոչ, ապա հիմա իսկական ժամանակն է, քանի որ կսովորեցնեմ, թե ինչպես երաժշտություն գրել... Սա իհարկե կատակ էր, քանի որ կոմպոզիտոր լինելու համար պետք է բնատուր տաղանդ և մեծ աշխատասիրություն ունենալ:Բայց այնուամենայնիվ ես, ես ձեզ ձեռնունայն չեմ թողի և կսովորեցնեմ չինական երաժտշություն ստեղծել: Եթե դուք դաշնամուր նվագել գիտեք, ապա կարծում եմ նկատած կլինեք, որ 1-ին օկտավայից ներքև գտնվող սև ստեղներով նվագելը չինական երաժշտություն է հիշեցնում: Իսկ եթե դուք դաշնամուրից գլուխ չեք հանում, ապա ասեմ որ եթե դաշնամուրը բաժանեք 2 հավասար մասերի և ձախ հատվածում գտնվող սև ստեղները տարբեր հաջորդականությամբ և տևողությամբ սեղմեք, ապա չինական երաժշտություն կստացվի: Ինչպես ասում են, ավելի լավ է 1 անգամ նվագել, քան 1000 անգամ լսել: Բայց եթե դուք չունեք դաշնամուր, կարող եք օգտվել այս օնլայն դաշնամուրից (սակայն էֆեկտը նույնը չի լինի): Նվագելու համար սեղմեք դաշնամուրի վրա պատկերված ստեղնաշարի վրա, այնուհետև ձեր ստեղնաշարով սկսեք նվագել՝ օգտվելվ 1-9 թվերից: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |