00:50 Ինչպես կոտրել Windows 7-ը (Թարմացված) | |
Նախորդ նյութերից մեկում անդրադարձել, թե ինչպես կոտրել Windows 7-ի գաղտնաբառը, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ունենալ Windows 7 օպերացիոն համակարգի սկավառակ և հիշել մի շարք դժվար հիշվող բառեր և գործողություններ: Դրա համար էլ այսօր կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ի գաղտնաբառը: Դրա համար. 1. Ներբեռնեք այս ֆայլը 2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա 3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը) 4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter 5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter 6.Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter 7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղակի սեղմեք Enter 8. Ահա այս քայլում պարզապես պետք չէ սեղմել Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստալ անելուց) 9. Հաջորդ քայլին ինչպես արդեն սովորեցիք սեղմեք Enter 10. Հիմա անհրաժեշտ է փահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականճական նշանը (!) , այնուհետև "Y": Վերջում պետք է հայտնվի "EDIT COMPLATE" հաղորդագրությունը, որը նշանակում է որ դուք "հակեր" դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 2 | |
| |