Main » 2011 » Ապրիլ » 4 » ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Ապոկալիպսիս
16:12
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Ապոկալիպսիս
   
    Աշխարհի կործանման թեման հուզում է մարդկանց նույնքան վա­ղուց, որքան նրանք ապրում են Երկրի վրա։ Եվ ժամանակ առ ժամա­նակ կանխագուշակում են կործանման տարեթվերը։ 2006 թ. Հոլան­դիայի և ԱՄՆ-ի գիտնականները միանգամայն ստույգ սահմանեցին այն օրը, երբ կյանքը մեր մոլորակի վրա կդադարի։

Ուտրեխտի համալսարանի մասնագետների հավաստմամբ, Ապոկալիպսիսը տեղի կունենա ուղիղ 2 միլիոն 250 հազար տարի անց 2252006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Վրա կհասնի նոր սառցե դա­րաշրջան, Լւ մարդը կարժանանա դինոզավրերի ճակատագրին։

Իսկ Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբանների կարծի­քով, աղետը տեղի կունենա կես միլիարդ տարի անց. կյանքի բոլոր տեսակները մեր մոլորակի վրա կայրի Արեգակը։

Մեկնաբանելով այս սարսափազդու և հակասակւսն մարգարեու­թյունները արևմտյան աստվածաբանները չեն թաքցնում հեգնանքը։ Քանզի Աստվածաշնչում պարզ ասված է. աշխարհի կործանման օրը հայտնի է միայն Աստծուն։

    Երկու գլխավոր առևղծվածերը, որոնց վրա վաղուց ի վեր գլուխ են կոտրում գիտնականները, հետևյալն է. ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել կյանքը Երկրագնդի վրա և ե՞րբ այն կվերանա։ Գրեթե ամեն տարի առաջարկվում են ամենատարբեր վարկածներ։ Այսպես, 90-ականների սկզբին խոսում էին այն մասին, որ Մեծ պայթյունի հետևանքով Ապո֊ կալիպսիսը վրա կհասնի 11 միլիարդ տարի անց։ Սակայն 2004 թվա­կանին հրապարակվեցին Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի աստղաֆիզիկոսների հետազոտությունների արդյունքները, համա­ձայն որոնց տիեզերքի վախճանը, այսպես կոչված մութ մատերիայի էներգիայի ազդեցության տակ, հետաձգվում է ևս 1,5 տասնյակ մի­լիարդ տարով։

   Գիտական այլ «զարհուրիկների» թվին են պատկանում հզոր գամմա-բռնկումների կամ վիթխարի աստերոիդների երկրագնդի վրա գրո­հի կանխատեսումները։ Դրանցից մեկը, իբր, կխոյահարի մեր մոլորա­կը 2020 թվականին։ Ասենք, այդ վարկածը նույնպես կասկածի տակ առան։ Ավստրալիացի աստղագետները հայտարարեցին, աստերոիդի ուղեծիրը կանցնի Երկրի կենտրոնից 36-39 հազար կիլոմետր հեռավո­րության վրա։ Կարելի է հանգիստ քնել։

ճիշտ է, ընդամենը 7 տարի հետո երկրային ձգողության ազդեցու­թյամբ 2036 թվականին աստերոիդը կվերադառնա, և այդժամ երկ­րագնդի վերջը հաստատ կգա։

Եվս մեկ վտանգ, գերհզոր հրակեզ գազերի հոսքերի արտանե­տումներ այլ գալակտիկաներից։ Եթե դրանցից որևէ ՚մեկը հասնի մեր մոլորակին, ապա նա լրիվ կայրվի։ Դրա հավանականությունը ծայ­րաստիճան փոքր է, բայց ո՜վ գիտե, մեկ էլ տեսար...

Հոլանդիայի Ուտրեխտի և ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հայտարարեցին, որ իրենց միանգամայն ստույգ հայտնի է աշխարհի կործանման օրը։ Հոլանդացիները հրապարակեցին հոդված, որտեղ տեղեկացրին, յուրաքանչյուր 2,5 միլիոն տարին մեկ տեղի է ունենում երկրային ուղեծրի տեղաշարժ։ Դա հանգեցնում է աղետալի սառցակալման։

Վաշինգտոնի համալսարանի աստղակենսաբաններ Դոնալդ Բրաունլին և Պիտեր Ուորդն էլ իրենց հերթին ազդարարեցին ողջ առաջա­դեմ մարդկությանը, որ երկրագունդը հետզհետե այրվում է և շուտով կկլանվի Արևի կողմից։ Ոչ այնքան շուտով, բայց ինչևէ։ Կես միլիարդ տարի հետո երկրի երեսից կանհետանան կենդանիներն ու բույսերը, 3,5 միլիարդ տարի անց կգոլորշիանան օվկիանոսները, իսկ 7,5 մի­լիարդ տարի անց ընդարձակվող Արեգակը հետք անգամ չի թողնի երկրագնդից։

    Բանավեճեր են ընթանում նաև այն մասին, թե հնարա­վոր կլինի՞ արդյոք փրկվել այլ մոլորա­կում վերաբնակվե­լու միջոցով։ Գիտ­նականները դրա­նում խիստ կասկա­ծում են։ Նախ բոլո­րին չես վերաբնա­կեցնի, ոչ փողը, ոչ էլ թռչող սարքերը չեն բավականացնի։ Երկրորդ այնպիսի մոլորակ, որը գոնե փոքր-ինչ կհիշեցնի Երկիրը, տիեզերքում դժվար թե հաջողվի գտնել։

Մինչդեռ գիտնական այրերի բոլոր մարգարեությունները Արևմուտքում ենթարկվում են աստվածաբանների քննադատությանը։ Ախր, Տերը պարզ ասել է. «Այն օրն ու ժամը հայտնի չեն ոչ մեկին, ան­գամ հրեշտակներին, այն գիտե միայն Հայրն իմ երկնային»։

Category: Նորություններ | Views: 2690 | Added by: Invicible | Rating: 4.0/3
Total comments: 3
3 Invicible  
0
Մարգարիտ ՇԱՏ ճիշտ ասեցիր

2 Margarit  
0
Ashxarhi verj@ miayn Astcun e haytni u miayn Na kara mez prki ays tarerqneric,,,,,,,,u klini krakov,,,,isk tuxt@ @nknelov krak@ ayrvum e ev vochnchanum, bayc voskin - aveli paylum u chi vochnhcanum,,,,,,,Mardik artnaceq verjapes qnic u txtic voski darceq........

1 asd  
0
Chem HAVATUM

Only registered users can add comments.
[ Registration | Login ]