20:50 Բանաստեղծություն-Նորից չեն սիրում,սիրում են կրկին | |
Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։ Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն... Ու երբ մինչևիսկ ալյուրից դեո տա՛ք Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն ՛է փոում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում, իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատներւն ես զգում, Երբ օտար մեկի շարժումի, դեմքի Նմանությունը հեոու-մոտավոր Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն ասես թթվում Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ, Որ մենակ ես դու իբրև մի... Իգրեկ, Իսկ ինչ-որ մի, տեղ կամ ՛հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ, աոանց որի դու Խնդիր չե՛՛ս կազմի, ո՛չ էլ կլուծես,— Մի՛շտ, ամե՛՛ն անգամ պաշարում է քեզ Նույն զգացումը անճեղք ու անդոլո, Եվ հասկանամ ես, որ մարդն, ի վերջո, Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկին Քանզի կա մթին մի կախյալություն Ջղի և արյան, հոգու և կրքի. Քանզի նշանը հանման-գոլմարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև րախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Թա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում... Ոատի մինչևիսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն... | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 1 | ||
| ||