20:06
ԾՈՎԱՀԵՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊ
        
   
    Հետաքրքիր է 15-րդ դարի հայտնի ծովահեն Բալթազար Կոսսայի պատմությունը։ Նա հետագայում դարձավ Հռոմի պապ և 1410-1415 թթ. ղեկավարեց կաթոլիկ եկեղեցին։
Ընտանեկան ավանդությունների համաձայն, Կոսսաների տոհմը սերում է Հռոմեական կայսրության ժամանակներից, և Կոսսա անունն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 459 թ., երբ Կոռնելուս Կոսսան հռոմեական բանակի գնդապետ էր։
    Բալթազար Կոսսայի հորը պատկանում էր նեապոլյան ծոցում Իսակյա կղզին հինգ գյուղով։
    Բալթազարի մեծ եղբայրը Գասպարը, հայտնի էր որպես ծովահեն­ների «ադմիրալ»։ Հենց նա էլ Բալթազարին մտցրեց ծովահենների շրջապատ։ Վերջինս մասնակցել էր եղբոր բոլոր մեծ գործերին թե՛ ծո­վում, թե՛ ցամաքում։ Նրա տարերքն էր դարձել թալանելը, գերի վերց­նելը մասնավորապես կանանց և երեխաներին։ Չորս տարի Բալթա­զարի նավերը շրջում էին Միջերկրական ծովում հարձակվելով բոլոր անցնող նավերի վրա։
    Մի անգամ հերթական հարձակումից վերադառնալիս Կոսսայի նավատորմն ընկավ փոթորկի մեջ։Կործանվեցին բոլոր նավերը, ավա­րը, 50 գերիները։ Մի նավակով փրկվեցին միայն Բալթազարը և նրա երեք ընկերները Յանդրան, Ռիներա Գուինջին և միաչքանի հսկա Գու– ինդաչո Բուանակորսան։ Նավակում Բալթազարը և Գուինդաչոն խոսք տվեցին փրկվելու դեպքում անպայման դառնալ հոգևորական։ Մի ամ­բողջ օր նրանք ալիքների տակ դեսուդեն էին տարվում ծովում և վեր­ջապես կիսամեռ ափ նետվեցին։ Մի դիպված շատ օգնեց Բալթազա­րին։ Րւրբան \/1–ից հետո Հռոմի պապ դարձավ Կոսսաների ընտանիքի բարեկամ Պետրոս Տոմաչելլին, որը վերցրեց Բոնիֆացիուս IX անունը։ Նա Բալթազարին անմիջապես սուրբ Եվսւոաֆիոս եկեղեցում քահա­նայի օգնական կարգեց, իսկ 1402 թ. փետրվարի 27-ին Բալթազարը ստացավ կարդինալի կոչում։ Բալթազարի կենսագիր, Վատիկանի քարտուղար Դիտրիխ Ֆոն Նիմը գրում է. «Չլսված, իրեն ոչ մի հավա­սարը չունեցող «գործեր» էր անում Բալթազարը Հռոմում եղած ժամա­նակ։ է՛լ անառակություն, է՛լ արյունապղծություն, է՛լ բռնություն և մեղ­քի այլ ձևեր, որի վրա ժամանակին ուղղվել էր Աստծո զայրույթը»։
     Նպատակին հասնելու ընթացքում Կոսսան թողնում էր արյան, բռնության հետքեր, սակայն նրա անկոտրում դաժանությունը նրան է՛լ ավելի էր բարձրացնում Բոնիֆացիուս 1ճ–ի և մյուս կարդինալների աչ­քում։ Բալթազարի բոլոր ճամփորդություններում նրան ուղեկցում էին հավատարիմ ընկերներ Ռիներա Գուինջին և Գուինդաչո Բուանակոր­սան։ Կոնկլավի (կարդինալների ժողով) անդամներին կաշառելով 1410 թ. մայիսի 21-ին Բալթազարը միաձայն ընտրվեց Հռոմի պապ ու դարձավ Հովհաննես XXIII։

     Չորս տարիները բարեհաջող անցան, սակայն հետո վատացան հարաբերությունները Նեապոլի թագավոր Վլադիսլաբի հետ։ Վերջի­նիս զորքերը 1414 թ. հունիսի 8-ի գիշերը հարձակվեցին պապական հողերի վրա և գրավեցին դրանք։ Բալթազարին հաջողվեց փախչել։ 1414 թ. նոյեմբերին Կոստանցա կայսերական ազատ քաղաքում Հով­հաննես XXI11-ը գումարեց եկեղեցական ժողով։ Նիստերի ընթացքում նա տեսնելով, որ իր «հերոսությունները» արդեն հայտնի են բոլորին և որ աստիճանաբար կորցնում է հողը ոտքերի տակ, դիմեց ծայրահեղ քայլի։ 1415 թ. մարտի 20-ին նա գաղտնի հեռացավ քաղաքից և պատսպարվեց Շաֆհաուզենի գլխավոր ամրոցում Ֆրիդրիխ Ավստ­րիացու հովանու ներքո։ Մայիսի 14-ին հատուկ նիստի ընթացքում Հովհաննես XXIԱ-ը զրկվեց գահից, մայիսի 17-ին նրան նետեցին Ման– գեյմ ամրոցը, սակայն 38 հազար ոսկով նրա առջև բացվեցին բանտի դռները։ Նախկին պապ Հովհաննես XXIII-ը եկավ Ֆլորենցիա և ընդու­նելության արժանացավ նոր պապ Մարցին \/–ի կողմից։ Կոսսան ծնկա­չոք նրանից ներողություն խնդրեց։ Հաջորդ օրը Կոսսան Մարտին \/–ի կողմից ստացավ կարմիր գլխարկ և սկսեց կոչվել «Կարդինալ Բալթա­զար Կոսսա»։ Նա սուրբ կոլեգիայի առաջին կարդինալն էր և ապրում էր Ֆլորենցիայի գեղեցկագույն դղյակներից մեկում։ Բալթազար Կոս­սան մահացավ 1419 թ. դեկտեմբերի 22-ին, նրա թաղումը կատարվեց մեծ հանդիսությամբ։ Նրա գերեզմանին կառուցվեց շքեղ մատուռ՜ քանդակագործ Դոնատելլայի հոյակապ ստեղծագործությունը։
       
Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Իսկ դուք գիտեիք | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]