07:33
Քենեդի.Սպանության ժամանակագրությունը
                         


     <<Ով է սպանել Քենեդիին>>:
     Այս հարցը երկար ժամանակ է ինչ հուզում է մարդկությանը:Կան շշուկներ,ըստ որոնց Ամերիկյան կառավարությունը բացահայտել է այդ դեպքը,սակայն այսօր ես ոչ թե կխոսեմ սպանության բացահայտման,.այլ ժամանակագրության մասին:Եվ այսպես՝ սկսենք.


1963 թ. 22 նոյեմբերի, Դալաս, Տեխասի նահանգ 11.40 Օդանավակայանում վայրէջք կատարեց ամերիկյան ռազմաօդային ուժերի 1-ին համարը կրող ինքնաթիռը։ Նրա մեջ էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։

    11.50 Նախագահական ավտոշարասյունը գտնվում էր օդանավա­կայանից դեպի քաղաք տանող ճանապարհին։ 1-ին ավտոմեքենայի

բաց լիմուզինի ետին նստատե­ղին նստած էր Քենեդին տիկնոջ հետ, իսկ ծալովի աթոռներին Տեխասի նահանգապետ Ջոն Քոնելին կնոջ հետ։ Քենեդիի ավտո­մեքենային հետևում էր 2-րդը, որի մեջ գտնվում էին անվտան­գության 8 գործակալներ։ 3-րդ մեքենայում փոխնախագահ Լին– դոն Ջոնսոնն էր, որին հետևում էր նույնպես պահապաններով մի ավտոմեքենա։ Նրանց ետևից ժակլին և Ջոն Քենեդիները ձգվում էին Քենեդիին դիմավո­րող տեղական իշխանություննե­րի և մամուլի ներկայացուցիչների ավտոմոբիլները։

    12.30 Քենեդիի շարասյունը քաղաքի առևտրական շրջանի հիմ­նական ճանապարհի Մեյն Աթրիթի վերջում թեքվեց աջ դեպի Հյուսթոն Աթրիթ, ապա ձախ դեպի էլմ Աթրիթ։

    12.43 Միմյանց հաջորդեցին հրաձգության ճայթյուններ։ Անհայտ մեկը կրակ բացեց Քենեդիի վրա, երբ նա մեքենայով անցնում էր էլմ Աթրիթի խաչմերուկում գտնվող յոթհարկանի նարնջագույն մի շինու­թյան գրապահեստի կողքով։

    12.45 Նախագահի շքախմբի լուսանկարիչը հայտարարեց, թե Քե­նեդիի գլխից արյուն է թափվում, երբ վերջինս արդեն ընկել Էր մեքենա­յի ետնամասին։

    12.46 Տիկին Քենեդին, որը նստած Էր ամուսնու կողքին, թեքվեց դեպի նա Լւ սկսեց բղավել. «0՜, ո՛չ, ո՛չ...»։ 12.47 Քենեդին տեղափոխվեց հոսպիտալ։

    12.49 Լուսանկարիչն ավելացրեց, որ լսել Է երկու կրակոց։ Սպա­նության մյուս ականատեսները պնդում Էին, որ կրակոցներ են եղել ինչպես գրապահեստի, այնպես Էլ մոտակա երկաթգծի ուղեկամրջի կողմից։

    12.57 Սպիտակ տան մամուլի ծառայությունը Վաշինգտոնում հայ­տարարեց, թե նախագահ Քենեդիի նկատմամբ կատարված մահա­փորձի մասին այլ տեղեկություններ չունի, բացի նրանից, որ հրապա­րակված են մամուլում։ Իսկ ըստ լրատվամիջոցների նախագահ Քենե­դին և Տեխասի նահանգապետ Քոնելին մահափորձի զոհ Էին դարձել, բայց դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք սպանված է նրանցից որևէ մեկը։

    12.59 Հաղորդվում է, որ Քենեդիի մեքենայի ուղղությամբ արձակ­վել է 3 գնդակ։

    13.08 Նախագահը դեռևս գտնվում է անհետաձգելի օգնության պալատում։

    13.11 Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նա­խագահի մոտ երկու կաթոլիկ քահանա են կանչել։

    13.15 Հոսպիտալից հայտարարեցին, որ նրան մի քանի անգամ արյան փոխներարկում է կատարվել։

    13.21 Լուր տարածվեց, թե Քենեդին վախճանվել է, պաշտոնական հաստատում չկա։

    13.36 Վաշինգտոնը հաստատեց նախագահի մահվան լուրը։

    13.38 Ոստիկանությունը որոնում է 30 տարեկան մի մարդու, որը կասկածվում է մահափորձ կատարելու մեջ։

    13.41 Փոխնախագահ Լ. Ջոնսոնն ավտոմատ կերպով դառնում է ԱՍՆ-ի նախագահ։

    13.48 Դալասում մարդկանց ամբոխից հեկեկոցներ են լսվում։

    15:41 ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահի դին դրվում է Վաշինգտոն ուղևորվող ինքնաթիռի մեջ։

    16.21 Դալասի տարբեր վայրերում ձերբակալվում են մի քանի կասկածելի անձինք, որոնց մոտ զենք է գտնվել։

    20.00 Օսվալդին պաշտոնապես ներկայացվում է սպանության մե­ղադրանք




Կատեգորիա Հետաքրքիր նյութեր | Պիտակներ: Իսկ դուք գիտեիք | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]