17:56 ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ | |
Ռաբլեն վախճանվեց 1553 թվականին։ Նրա վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունը վերջացավ»։ Թոմաս Հորբերը մեռնելիս՛ 1679 թվակւսնի դեկտեմբերի 4-ին ասաց. «Շատ ուրախ եմ, որ մի անցք եմ գտնելու, որով դուրս կպրծնեմ այս աշխարհից»։ Ադիսսենը նշանավոր անգլիացի մատենագիրը, 1791 թվականի հունիսի 17-ին կանչեց իմ անհավատ փեսա լորդ Ուարվիկին և ասւսց. «Քեզ կանչել տվեցի, որ տեսնես, թե ինչպես մեռնել գիտի մի քրիստոնյա»։ Այս խոսքերից հետո նա փակեց աչքերը և հոգին ավանդեց։ Նապոլեոն Բոնապարտի վերջին խոսքերն էին. –Ֆրանսիա, դրոշ, հաղթանակ։ Հավանաբար Հայնրիխ Հայնեն մի նոր մտահղւսցում ունեցավ, երբ վերջին պահին շշնջաց. –Թուղթ և մատիտ... Օկտավիանոս կայսրը իր բժշկին սպառնաց հենց վերջին շնչում. ֊Եթե ես մեռնեմ, կհրամայեմ քեզ կախեն։ Ելիզավետա թագուհին իր բժիշկին չսպառնաց, այլ թախանձանքով ասաց. –Մի օրվա կյանք տուր ինձ, Լւ ես քեզ կտամ թագավորությանս կեսը։ 2006 թ. դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկվեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը։ Նրա վերջին խոսքերն էին. ֊Կեցցե" Պաղեստինը, կեցցե՜ Իրաքը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Լև Դավիդովիչ Լանդաուն 1968 թ. ապրիլի 1-ին մեռնելիս ասել է. «Ես վատ չապրեցի իմ կյանքը, ինձ միշտ ամեն ինչ հաջողվել է»։ Ֆրակլին Ռուզվելտի վրա մահափորձի ժամանակ գնդակը կպավ նրա ուղեկից Անտոն Չերմակին, որը մեռնելիս դիմելով պրեզիդենտին ասաց. «Ես ուրախ եմ, որ նա ինձ խփեց, ոչ թե Ձեզ»։ | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |