Main » 2011 » Ապրիլ » 07

  

    ՕՔՍՖՈՐԴ
Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա­        մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրման
կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թւխյկանից։ Այն արա­գորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկ­րորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնա­կաններ են գալիս ուսուցման և հետազոտու­թյունների միջազգային հեղինակություն վա­յելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսա­նողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլե­գիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադր­ված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հե­տո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագի­տության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտնե­րում իր առաջատար դիրքով։
Տարբեր ժամանակնե­րում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դե­րասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթո– նը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք


ՔԵՄԲՐԻՋ
1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակու­թյուն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադր­ված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոս­ների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղ­ծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբե­րական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանու­թյան տակ և կազմակեր­պեց նրանց բնակարանա­յին հարցերը։
Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք է
բերել չգերազանց­ված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գի­տությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսա­րանում։
Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքա­յազն Չարլզը և այլոք։
    Համալսարանական կրթությունը Եվրոպական երկրներում սկսվել
Է 12-րդ դարից։ Բացի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից,
հայտնի են նաև հնագույն այլ համալսարաններ, որոնցից են
Փարիզ     1200                                             Պրահա    1364
Լիսաբոն   1290                                            

Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 07.04.2011 | Մեկնաբանություններ (0)




Թունիսի առաջնության հերթական տուրում «Մոնաստիր» թիմի խաղացող Մոհամադ Նասրին շատ գեղեցիկ, անսպասելի ու զարմանալի հարվածով գրավել է «Սպորտիվ դե Ջեբա» թիմի դարպասը:
Խումբ: Սպորտային | Ավելացրել է: artur | Ամսաթիվ: 07.04.2011 | Մեկնաբանություններ (0)