Facebook-ն ունի մի շատ օգտակար ֆունկցիա,որը հնարավորություն է տալիս
ստեղծել ընկերների խումբ,ովքեր հավանում են տվյալ կայքը:Այդպիսի խումբ
ունեմ նաև ես,որը կարող եք տեսնել բլոգի ձախ հատվածում:Բայց չշեղվենք
թեմայից և անցնենք գործի՝
1.Կայքի էջ ստեղծելու համար այցելեք այստեղ:
2.Ընտրեք կայքի կատեգորիան,ընդունեք պայմանները և սեղմեք Սկսել:
3.Այնուհետև կհայտնվի այսպիսի էջ,որը ոչ-մի դեպքում չպետք է փակել:
4.Այժմ պետք է ստեղծել բլոկը:Դրա համար այցելում ենք այստեղ:
5.Copy-Paste ենք անում կայքի ֆեյսբուքյան էջի URL հասցեն առաջին կետում:
6.Կարգավորում ենք մնացած պարամետրերը և սեղմում Get Code:
7.Պատճենում ենք XFBML կոդը և տեղադրում կայքի անհրաժեշտ հատվածում:
Հավելյալ:Եթե սկզբնական լայնությունը չի համապատասխանում ձեր
կայքին,ապա կարող եք այն փոփոխել հենց կոդի մեջ՝փոխելով
width(լայնություն)-ի արժեքը: width="250"
|
|