1977 թ. դեկտեմբերին, ծննդյան տոների նախօրեին,
Բուդապեշտի խանութներում երևացին բազմագույն խորանարդիկներ, որոնք նախ գրավեցին ւիոքրիկների,
հետո նաև նրանց ծնողների ուշադրությունը։ Սկզբում խաղը թվում էր մանկական զվարճալիք,
որի օգնությամբ ստացվում են տարբեր գունային պատկերներ։ Հետո այն «լրջացավ», մոռացվեց
նրա մանկական բնույթը։ Իսկ խաղը հետևյալն է. խորանարդիկի վեց նիստերը, որոնք ներկված
են տարբեր գույներով, կազմված են ավելի փոքր քսանյոթ խորանարդիկներից։ Նիստերի երեք
անշարժ առանցքների շուրջը պտտվելու ժամանակ խախտվում են բոլոր գույները։ Խաղացողի
խնդիրն է պտտեցնելով նիստերը, դրանք նորից դարձնել միագույն։ Խորանարդիկը հնարավորություն
է տալիս ստեղծել մոտ երեք միլիարդ գունային համակցություններ։
Խորանարդիկը համաշխարհային
համբավ ձեռք բերեց 1979 թ. Բուդապեշտի աշնանային միջազգային տոնավաճառում, և արդեն
1981 թ. 20 երկրների կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես տարվա լավագույն խաղալիք։ Մեծ
Բրիտանիայում ևս 1982 թ. խորանարդիկը ճանաչվեց որպես անգերազանցելի խաղալիք։ Եվ այն,
որ փորձնական հինգ հազար հատից խորանարդիկի արտադրությունը Հունգւսրիայում մեկ տարի
հետո հասավ մինչև տասնհինգ միլիոնի, խոսում է «հրաշք խաղի» մեծ հաջողության մասին։
Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում «թափառում է» մոտ հիսուն միլիոն խորանարդիկ։
Իսկ ո՞րն է «մոգական» խորանարդիկի նման հաջողության
գաղտնիքը։ Բանն այն է, որ եթե երեխաների համար խորանարդիկը գրավիչ մի զբաղմունք է,
ապա մեծերին այն առաջադրում է նոր, հրապուրիչ, տրամաբանական խնդիրներ։ Ամբողջ աշխարհը
խւսղում է խորանարդիկով, հաճախ մոռանալով, որ այդ խաղի հեղինակն է հունգարացի էռնյո Ռուբիկը։
Գյուտարարը, ավարտելով
Բուդապեշտի պոլիտեխնիկական համալսարանը շինարար-ինժեների մասնագիտությամբ, այնուհետև
սովորեց դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտում, հետո դարձավ ինստիտուտի դասւսխոս։
Ռուբիկն իր համախոհների հետ ստեղծեց «Խաղը
և...» ամսագիրը, որը լույս էր տեսնում տարին չորս անգամ հունգարերեն, ռուսերեն, անգլերեն,
գերմաներեն, ֆրանսերեն։ Այդ ւսմսագիրը միակն էր իր տեսակի մեջ և նվիրված էր խաղալիքներին
ու տրամաբանական խաղերին։
Աշխարհում այնքան մեծ էր խորանարդիկի երկրպագուների
թիվը, որ շատ երկրներում ստեղծվում էին «Ռուբիկի խորանարդիկ» ակումբներ, որոնց անդամները
սովորում էին խորանարդիկի հավաքման եղանակները, լուծում տրամաբանական խնդիրներ։ Կարճ
ժամանակում խաղն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ որոշվեց անցկացնել խորանարդիկի
աշխարհի առաջին առաջնությունը։ Այն տեղի ունեցավ 1982 թ. ամռանը, Բուդապեշտում, որին
մասնակցում էին 9 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթողին որոշում էր միջազգային ժյուրին
էռնյո Ռուբիկի գլխավորությամբ։ Առաջնության հաղթող դարձավ տասնվեցամյա ամերիկացի Մին
Թայը, որը 22,95 վայրկյանում հավաքեց խորանարդիկը։ Հետաքրքիրն այն է, որ ինքը Ռուբիկը,
խորանարդիկը կարողանում է հավաքել միայն... մեկ-երկու րոպեում։
|
Այսօր ձեզ կներկայացնեմ,թե ինչպես պատրաստել կոճակներ,որոնց վրա սեղմելիս կայքը կթարգմանվի:Կոճակները կպատրաստենք HTML լեզվով,իսկ կայքը թարգմանելու հանար կօգտվենք Google-ի ծառայություններից:Եվ այսպիսով,կոճակները պատրաստելու համար՝1.Անհրաժեշտ է գտնել նկարը(այն պետք է լինի ինտերնետում)2.Այնուհետև այցելում ենք այստեղ3.Գրում ենք կայքի հասցեն4.Ընտրում կայքի լեզուն(հայերեն) և ձարգմանված կայքի լեզուն(անգլերեն,ուսերեն...)5.Սեղմում ենք թարգմանել և այցելում ենք թարգմանված կայքը6.Եվ վերջում տեղադրում ենք նկարի և թարգմանված կայքի հասցեները<a href="Թարգմանված կայքի հասցեն"><img src="Նկարի հասցեն"></a>Ահա թե ինչ ստացվեց՝ Դուք կարող եք ստեղծել բազմաթիվ այսպիսի կոճակները՝ կատարելով 1-6 գործողությունները,միայն փոխելով նկարի և կայքի հասցեները:Եվ վերջում աեմ,որ ստացած կոդը պետք է տեղադրել կայքի HTML հատվածում:
|
|