Main » 2011 » Հուլիս » 18

                              


Ֆրանսիայի բնակչությունը կազմում է 60,7 մլն մարդ։ Ֆրանսիա­ցիներն օրական աշխատում են միջինը 7 ժամ 30 րոպե։ Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 24,5 մլն մարդ։ Տանը մնում է 2,4 մլն գործա­զուրկ բնակչության 9,9 տոկոսը։

Ամեն օր Ֆրանսիայում աշխատանքն է կորցնում 980 հոգի, կենսաթոշակի է անցնում 1,7 հազար մարդ։Երկրի արդյունաբերական 21,5 հազար ձեռնարկություններում 2,9 մլն աշխատող ամեն օր թողարկում է 2 մլրդ եվրոյի արտադրանք։ Այն է, 56,1 հազար տոննա ցեմենտ, 53,8 հազար տոննա պողպատ, որով կարելի է 7 էյֆելյան աշտարակ կառուցել։
Գյուղատնտեսության մեջ ամեն օր աշխատում է 875 հազար մարդ, որոնք մշակում են 370 հազար ագրարային տնտեսություններ յուրա­քանչյուրը միջինը 70 հեկտար տարածքով։ Նրանք աճեցնում են 83,4 հազար տոննա հացահատիկ, 17,3 հազար տոննա կարտոֆիլ, հավա­քում են 17,2 հազար տոննա խաղող։ Ֆրանսիայի կովերը տալիս են67,8 մլն լիտր կաթ, իսկ հավերն ածում են 34 մլն ձու։ Ամեն օր մսի խանութների վաճառասեղաններին հայտնվում է 6,4 հազ. տոննա խոզի, 4,3 հազար տոննա տավարի և 5,4 հազար տոննա հավի միս։

   

Ֆրանսիան բանկային բարձր մշակույթի երկիր է։ Ամեն օր այստեղ իրականացվում է 30 մլն վճարում, այդ թվում 10,2 մլն֊ն բանկային քար­տերի միջոցով միջինը 46 եվրո չա­փով։ Տարեկան 11 տոկոսով, սա­կայն, ավելացել է վճարումների հետ կապված խարդախությունների թի­վը, որոնք 2005 թ. հասցրել են օրա­կան 749,8 հազար եվրոյի վնաս։
100 հազար փոստատարներ օրը 72,2 հազար անգամ դուրս են գալիս փողոց, որպեսզի 27 մլն փոստարկ­ղերով բաժանեն 60 մլն նամակ և 15 մլն ծանրոց ու թերթ։ Նրանք օրական քայլում են միջինը 1,6 մլն կիլոմետր, այսինքն ամեն օր կտրում-անցնում են երկրագունդը 41 անգամ։ 33,7 մլն ֆրանսիացիներ տանը հեռախոս ունեն, յուրաքանչյուրը դրանով խոսում է օրը միջինը 8 րոպե։ Սակայն ավելի ու ավելի ֆրան­սիացիներ հրաժարվում են տան հեռախոսից հօգուտ բջջայինի,, վեր­ջինիս վրա նրանք ամիսը ծախսում են միջինը 43,4 եվրո։ 11,3 մլն ֆրանսիական ընտանիք տանը համակարգիչ ունի, 7,6 մլն-ը Ինտերնե­տի բաժանորդ է։ Այդ ֆրանսիացիներից յուրաքանչյուրն օրվա ընթաց­քում համակարգիչի էկրանի մոտ է անցկացնում միջինը 49 րոպե։

   Տան գործերով ֆրանսուհիները զբաղվում են օրական 3 ժամ 37 րոպե, իսկ ֆրանսիացիները 2 ժամ 15 րոպե։ Երեխաների դասերը պատրաստելու համար կանայք ծախսում են 20, իսկ տղամարդիկ մի­այն 9 րոպե։


Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.07.2011 | Մեկնաբանություններ (0)



   

                            


   Թուրք ժանդարմները երկրի գյուղերից մեկի բնակիչներին հրամա­յել են լռություն պահպանել, երբ նրանք 2006 թ. հոկտեմբերի 17-ին հայտնաբերել են զանգվածային գերեզման, որը կարող է ենթադրա­բար լինել հայոց ցեղասպանության զոհերի գերեզման։ Քրդական Քսի– րաբեբաբա գյուղի բնակիչները գերեզման են փորել իրենց ազգական­ներից մեկի համար, երբ դեմ են առել մի անձավի լցված մոտավորա­պես 40 մարդկանց ոսկորներով և գանգերով։ Քսերաբեբաբայի բնակիչները ենթադրել են, որ հայտնաբերել են 1915 թվականին սպան­ված գյուղի 300 հայ բնակիչների գերեզմանը։ Նրանք իրենց հայտնա­բերածի մասին հայտնել են Աքարսոփ ժանդարմերիայի վարչություն։ Թուրքական բանակի սպաները կարգադրել են փակել անձավի մուտ­քը և լռել գտնված մասունքների մասին։ Ընդ որում նրանք հայտարա­րել են, որ տվյալ փւսստի առնչությամբ կիրականացվի հետաքննու­թյուն։ Թուրք զինվորականները փորձել են թաքցնել այդ տեղեկությու­նը։ Լրագրողներին, որոնք ցանկացել են կատարվածի մասին տեղե­կություններ Իավաքել, թույլ չեն տվել մուտք գործել անձավ։ Զինվորա­կանները գյուղացիներին արգելել են նաև որևէ մեկին ցույց տալ ան­ձավի ճանապարհը։

    Մինչդեռ Սոդերտորն համալսարանի պատմության պրոֆեսոր Դեյվիդ Գաունտը համարում է, որ քարանձավում հայտնաբերվել են մո­տակա Դարա քաղաքի (ներկայումս Օգյուզ) մոտավորապես 150 հայ և 120 ասորի տղամարդկանց աճյունները, որոնք սպանվել են 1915 թվականի հունիսի 14-ին։



Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.07.2011 | Մեկնաբանություններ (0)