Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.11.2011 | Մեկնաբանություններ (0)




                       

 
Սիրելի բլոգի այցելուներ,քանի որ No Woman No Cry երգը իմ ամենասիրելի երգերից մեկն է,դրա համար էլ որոշեցի ձեզ անականկալ մատուցել:

Երաժշտություն սիրողների համար ներկայացնում եմ երգը՝



Երգել սիրողների համար՝ բառերը.

No, woman, no cry;
No, woman, no cry;
No, woman, no cry;
No, woman, no cry.

'Cause - 'cause - 'cause I remember when a we used to sit
In a government yard in Trenchtown,
Oba - obaserving the 'ypocrites - yeah! -
Mingle with the good people we meet, yeah!
Good friends we have, oh, good friends we have lost
Along the way, yeah!
In this great future, you can't forget your past;
So dry your tears, I seh. Yeah!

No, woman, no cry;
No, woman, no cry. Eh, yeah!
A little darlin', don't shed no tears:
No, woman, no cry. Eh!

Said - said - said I remember when we used to sit
In the government yard in Trenchtown, yeah!
And then Georgie would make the fire lights,
I seh, logwood burnin' through the nights, yeah!
Then we would cook cornmeal porridge, say,
Of which I'll share with you, yeah!
My feet is my only carriage
And so I've got to push on through.
Oh, while I'm gone,
Everything's gonna be all right!
Everything's gonna be all right!
Everything's gonna be all right, yeah!
Everything's gonna be all right!
Everything's gonna be all right-a!
Everything's gonna be all right!
Everything's gonna be all right, yeah!
Everything's gonna be all right!

So no, woman, no cry;
No, woman, no cry.
I seh, O little - O little darlin', don't shed no tears;
No, woman, no cry, eh.

No, woman - no, woman - no, woman, no cry;
No, woman, no cry.
One more time I got to say:
O little - little darlin', please don't shed no tears;
No, woman, no cry.


Իսկ նվագել սիրողների համար՝

Դաշնամուրային նոտաները  և կիթառով նվագել սովորեցնող վիդեոները:


Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.08.2011 | Մեկնաբանություններ (0)






Հուլիս ամսում գրանցվել է 23976 էջերի դիտում:Կատարվել է 42 գրառում:


Այցելումներն ըստ երկրների՝
1.Հայաստան-6081
2.Ռուսաստան-164
3.Ուկրանիա-134
4.ԱՄՆ-91
5.Ֆրանսիա-70


Գուգլի TOP 5 որոնումները՝
1.Ստատուսներ
2.Էկրանի նկարներ
3.Աֆորիզմներ
4.
Հարսանեկան նվերներ
5.Սիրային նկարներ

TOP 5 նյութերը՝

1.Հումորային շարադրություն աշնան մասին(Դավիթ Պոդոսյանի կողմից)
2.
Որոշակի կայքերի թաքնված ֆունկցիաները
3.Ինչպես թաքցնել համակարգչի պատուհանները
4.
Ինչպես նկարից պատրաստել պատկերակ
5.
Պարզեք,թե ինչպես է երևում կայքը տարբեր բրաուզերներում

Բոլոր տվյալները վերցված են uCoz.com-ի պաշտոնոկան տվյալներից


Խումբ: Ամփոփում | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 01.08.2011 | Մեկնաբանություններ (0)




                        

Ուշադրություն:Բլոգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:


1.Ջնջվել է Բլոգ բաժնի Ուսում ենթաբաժինը
2.Վիդեո ենթաբաժնիը բաժանվել է համապատասխան կատեգորիաների
3.Մտքեր և Գրքեր բաժնում ավելացել է Գրքեր ենթաբաժինը

Հուսով եմ,որ այս փոփոխությունները կնպեստեն բլոգի մատչելիության բարձրացմանը:
Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 31.07.2011 | Մեկնաբանություններ (0)




Նախորդ նյութերիցս մեկում անդրադարձել էի,թե ինչպես պատրաստել կայքը թարգմանող կոճակներ:Սակայն որոշ մարդկանց համար այն մի փոքր անհասկանալի էր,դրա համար էլ պատրաստել եմ մի վիդեո,որում ամեն-ինչ մանրամասնորեն ցուցադրված է:Կարծում եմ այլևս խնդիրներ չեն առաջանա:


Խումբ: Ուսուցողական | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 30.07.2011 | Մեկնաբանություններ (0)



  



   1977 թ. դեկտեմբերին, ծննդյան տոների նախօրեին, Բուդապեշտի խանութներում երևացին բազմագույն խորանարդիկներ, որոնք նախ գրավեցին ւիոքրիկների, հետո նաև նրանց ծնողների ուշադրությունը։ Սկզբում խաղը թվում էր մանկական զվարճալիք, որի օգնությամբ ստացվում են տարբեր գունային պատկերներ։ Հետո այն «լրջացավ», մոռացվեց նրա մանկական բնույթը։ Իսկ խաղը հետևյալն է. խորա­նարդիկի վեց նիստերը, որոնք ներկված են տարբեր գույներով, կազմ­ված են ավելի փոքր քսանյոթ խորանարդիկներից։ Նիստերի երեք ան­շարժ առանցքների շուրջը պտտվելու ժամանակ խախտվում են բոլոր գույները։ Խաղացողի խնդիրն է պտտեցնելով նիստերը, դրանք նորից դարձնել միագույն։ Խորանարդիկը հնարավորություն է տալիս ստեղ­ծել մոտ երեք միլիարդ գունային համակցություններ։

   Խորանարդիկը համաշխարհային համբավ ձեռք բերեց 1979 թ. Բուդապեշտի աշնանային միջազգային տոնավաճառում, և արդեն 1981 թ. 20 երկրների կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես տարվա լավագույն խաղալիք։ Մեծ Բրիտանիայում ևս 1982 թ. խորանարդիկը ճանաչվեց որպես անգերազանցելի խաղալիք։ Եվ այն, որ փորձնա­կան հինգ հազար հատից խորանարդիկի արտադրությունը Հունգւսրիայում մեկ տարի հետո հասավ մինչև տասնհինգ միլիոնի, խոսում է «հրաշք խաղի» մեծ հաջողության մասին։ Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում «թափառում է» մոտ հիսուն միլիոն խորանարդիկ։
   Իսկ ո՞րն է «մոգական» խորանարդիկի նման հաջողության գաղտ­նիքը։ Բանն այն է, որ եթե երեխաների համար խորանարդիկը գրավիչ մի զբաղմունք է, ապա մեծերին այն առաջադրում է նոր, հրապուրիչ, տրամաբանական խնդիրներ։ Ամբողջ աշխարհը խւսղում է խորանար­դիկով, հաճախ մոռանալով, որ այդ խաղի հեղինակն է հունգարացի էռնյո Ռուբիկը։
  
       

   Գյուտարարը, ավարտելով Բուդապեշտի պոլիտեխնիկական հա­մալսարանը շինարար-ինժեների մասնագիտությամբ, այնուհետև սո­վորեց դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտում, հետո դարձավ ինստիտուտի դասւսխոս։

   Ռուբիկն իր համախոհների հետ ստեղծեց «Խաղը և...» ամսագիրը, որը լույս էր տեսնում տարին չորս անգամ հունգարերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։ Այդ ւսմսագիրը միակն էր իր տե­սակի մեջ և նվիրված էր խաղալիքներին ու տրամաբանական խաղերին։
   Աշխարհում այնքան մեծ էր խորանարդիկի երկրպագուների թիվը, որ շատ երկրներում ստեղծվում էին «Ռուբիկի խորանարդիկ» ակումբներ, որոնց անդամները սովորում էին խորանարդիկի հավաքման եղա­նակները, լուծում տրամաբանական խնդիրներ։ Կարճ ժամանակում խաղն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ որոշվեց անցկացնել խորանարդիկի աշխարհի առաջին առաջնությունը։ Այն տեղի ունեցավ 1982 թ. ամռանը, Բուդապեշտում, որին մասնակցում էին 9 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթողին որոշում էր միջազգային ժյուրին էռնյո Ռուբիկի գլխավորությամբ։ Առաջնության հաղթող դարձավ տասնվե­ցամյա ամերիկացի Մին Թայը, որը 22,95 վայրկյանում հավաքեց խո­րանարդիկը։ Հետաքրքիրն այն է, որ ինքը Ռուբիկը, խորանարդիկը կարողանում է հավաքել միայն... մեկ-երկու րոպեում։
Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.07.2011 | Մեկնաբանություններ (0)







Այսօր ձեզ կներկայացնեմ,թե ինչպես պատրաստել կոճակներ,որոնց վրա սեղմելիս կայքը կթարգմանվի:Կոճակները կպատրաստենք HTML լեզվով,իսկ կայքը թարգմանելու հանար կօգտվենք Google-ի ծառայություններից:Եվ այսպիսով,կոճակները պատրաստելու համար՝

1.Անհրաժեշտ է գտնել նկարը(այն պետք է լինի ինտերնետում)
2.Այնուհետև այցելում ենք այստեղ
3.Գրում ենք կայքի հասցեն
4.Ընտրում կայքի լեզուն(հայերեն) և ձարգմանված կայքի լեզուն(անգլերեն,ուսերեն...)
5.Սեղմում ենք թարգմանել և այցելում ենք թարգմանված կայքը



6.Եվ վերջում տեղադրում ենք նկարի և թարգմանված կայքի հասցեները

<a href="Թարգմանված կայքի հասցեն"><img src="Նկարի հասցեն"></a>

Ահա թե ինչ ստացվեց՝       

Դուք կարող եք ստեղծել բազմաթիվ այսպիսի կոճակները՝ կատարելով 1-6 գործողությունները,միայն փոխելով նկարի և կայքի հասցեները:Եվ վերջում աեմ,որ ստացած կոդը պետք է տեղադրել կայքի HTML հատվածում:
Խումբ: Հնարքներ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 20.07.2011 | Մեկնաբանություններ (3)




                              


Ֆրանսիայի բնակչությունը կազմում է 60,7 մլն մարդ։ Ֆրանսիա­ցիներն օրական աշխատում են միջինը 7 ժամ 30 րոպե։ Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 24,5 մլն մարդ։ Տանը մնում է 2,4 մլն գործա­զուրկ բնակչության 9,9 տոկոսը։

Ամեն օր Ֆրանսիայում աշխատանքն է կորցնում 980 հոգի, կենսաթոշակի է անցնում 1,7 հազար մարդ։Երկրի արդյունաբերական 21,5 հազար ձեռնարկություններում 2,9 մլն աշխատող ամեն օր թողարկում է 2 մլրդ եվրոյի արտադրանք։ Այն է, 56,1 հազար տոննա ցեմենտ, 53,8 հազար տոննա պողպատ, որով կարելի է 7 էյֆելյան աշտարակ կառուցել։
Գյուղատնտեսության մեջ ամեն օր աշխատում է 875 հազար մարդ, որոնք մշակում են 370 հազար ագրարային տնտեսություններ յուրա­քանչյուրը միջինը 70 հեկտար տարածքով։ Նրանք աճեցնում են 83,4 հազար տոննա հացահատիկ, 17,3 հազար տոննա կարտոֆիլ, հավա­քում են 17,2 հազար տոննա խաղող։ Ֆրանսիայի կովերը տալիս են67,8 մլն լիտր կաթ, իսկ հավերն ածում են 34 մլն ձու։ Ամեն օր մսի խանութների վաճառասեղաններին հայտնվում է 6,4 հազ. տոննա խոզի, 4,3 հազար տոննա տավարի և 5,4 հազար տոննա հավի միս։

   

Ֆրանսիան բանկային բարձր մշակույթի երկիր է։ Ամեն օր այստեղ իրականացվում է 30 մլն վճարում, այդ թվում 10,2 մլն֊ն բանկային քար­տերի միջոցով միջինը 46 եվրո չա­փով։ Տարեկան 11 տոկոսով, սա­կայն, ավելացել է վճարումների հետ կապված խարդախությունների թի­վը, որոնք 2005 թ. հասցրել են օրա­կան 749,8 հազար եվրոյի վնաս։
100 հազար փոստատարներ օրը 72,2 հազար անգամ դուրս են գալիս փողոց, որպեսզի 27 մլն փոստարկ­ղերով բաժանեն 60 մլն նամակ և 15 մլն ծանրոց ու թերթ։ Նրանք օրական քայլում են միջինը 1,6 մլն կիլոմետր, այսինքն ամեն օր կտրում-անցնում են երկրագունդը 41 անգամ։ 33,7 մլն ֆրանսիացիներ տանը հեռախոս ունեն, յուրաքանչյուրը դրանով խոսում է օրը միջինը 8 րոպե։ Սակայն ավելի ու ավելի ֆրան­սիացիներ հրաժարվում են տան հեռախոսից հօգուտ բջջայինի,, վեր­ջինիս վրա նրանք ամիսը ծախսում են միջինը 43,4 եվրո։ 11,3 մլն ֆրանսիական ընտանիք տանը համակարգիչ ունի, 7,6 մլն-ը Ինտերնե­տի բաժանորդ է։ Այդ ֆրանսիացիներից յուրաքանչյուրն օրվա ընթաց­քում համակարգիչի էկրանի մոտ է անցկացնում միջինը 49 րոպե։

   Տան գործերով ֆրանսուհիները զբաղվում են օրական 3 ժամ 37 րոպե, իսկ ֆրանսիացիները 2 ժամ 15 րոպե։ Երեխաների դասերը պատրաստելու համար կանայք ծախսում են 20, իսկ տղամարդիկ մի­այն 9 րոպե։


Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 18.07.2011 | Մեկնաբանություններ (0)



« 1 2 3 4 ... 8 9 »