21:53 Ֆրանսիան այսօր, հետաքրքրաշարժ վիճակագրություն |
Ֆրանսիայի բնակչությունը կազմում է 60,7 մլն մարդ։ Ֆրանսիացիներն օրական աշխատում են միջինը 7 ժամ 30 րոպե։ Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 24,5 մլն մարդ։ Տանը մնում է 2,4 մլն գործազուրկ բնակչության 9,9 տոկոսը։ Ամեն օր Ֆրանսիայում աշխատանքն է կորցնում 980 հոգի, կենսաթոշակի է անցնում 1,7 հազար մարդ։Երկրի արդյունաբերական 21,5 հազար ձեռնարկություններում 2,9 մլն աշխատող ամեն օր թողարկում է 2 մլրդ եվրոյի արտադրանք։ Այն է, 56,1 հազար տոննա ցեմենտ, 53,8 հազար տոննա պողպատ, որով կարելի է 7 էյֆելյան աշտարակ կառուցել։Գյուղատնտեսության մեջ ամեն օր աշխատում է 875 հազար մարդ, որոնք մշակում են 370 հազար ագրարային տնտեսություններ յուրաքանչյուրը միջինը 70 հեկտար տարածքով։ Նրանք աճեցնում են 83,4 հազար տոննա հացահատիկ, 17,3 հազար տոննա կարտոֆիլ, հավաքում են 17,2 հազար տոննա խաղող։ Ֆրանսիայի կովերը տալիս են67,8 մլն լիտր կաթ, իսկ հավերն ածում են 34 մլն ձու։ Ամեն օր մսի խանութների վաճառասեղաններին հայտնվում է 6,4 հազ. տոննա խոզի, 4,3 հազար տոննա տավարի և 5,4 հազար տոննա հավի միս։ Ֆրանսիան բանկային բարձր մշակույթի երկիր է։ Ամեն օր այստեղ իրականացվում է 30 մլն վճարում, այդ թվում 10,2 մլն֊ն բանկային քարտերի միջոցով միջինը 46 եվրո չափով։ Տարեկան 11 տոկոսով, սակայն, ավելացել է վճարումների հետ կապված խարդախությունների թիվը, որոնք 2005 թ. հասցրել են օրական 749,8 հազար եվրոյի վնաս։100 հազար փոստատարներ օրը 72,2 հազար անգամ դուրս են գալիս փողոց, որպեսզի 27 մլն փոստարկղերով բաժանեն 60 մլն նամակ և 15 մլն ծանրոց ու թերթ։ Նրանք օրական քայլում են միջինը 1,6 մլն կիլոմետր, այսինքն ամեն օր կտրում-անցնում են երկրագունդը 41 անգամ։ 33,7 մլն ֆրանսիացիներ տանը հեռախոս ունեն, յուրաքանչյուրը դրանով խոսում է օրը միջինը 8 րոպե։ Սակայն ավելի ու ավելի ֆրանսիացիներ հրաժարվում են տան հեռախոսից հօգուտ բջջայինի,, վերջինիս վրա նրանք ամիսը ծախսում են միջինը 43,4 եվրո։ 11,3 մլն ֆրանսիական ընտանիք տանը համակարգիչ ունի, 7,6 մլն-ը Ինտերնետի բաժանորդ է։ Այդ ֆրանսիացիներից յուրաքանչյուրն օրվա ընթացքում համակարգիչի էկրանի մոտ է անցկացնում միջինը 49 րոպե։ Տան գործերով ֆրանսուհիները զբաղվում են օրական 3 ժամ 37 րոպե, իսկ ֆրանսիացիները 2 ժամ 15 րոպե։ Երեխաների դասերը պատրաստելու համար կանայք ծախսում են 20, իսկ տղամարդիկ միայն 9 րոպե։
|
|
Total comments: 0 | |