14:38 Ctrl-C+Ctrl-V+Browse+Upload Ընհամենը 10 վայրկյանում | |
Այսօր պատահաբար գտա մի ծրագիր,որը հնարավորություն է տալիս ինֆորմացիան(կամ այլ բան) պատճենել մի համակարգչում և միանգամից տեղադել համացանցում:Դրանից հետո ցանկացողը կարող է այցելել տրված հասցեով և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Նման հնարավորությունից օգտվելու համար՝ 1.Ներբեռնեք ծրագիրը: 2.Տեղադրեք համակարգչում և գրանցվեք 3.Այնուհետև բացեք ծրագիրը և մուտք գործեք Դրանից հետո դուք հնարավորություն կունենաք օգտվել բոլոր ծառայություններից: Իսկ հիմա կներկայացնեմ թե ինչ է անում յուրաքանչյուր կոճակը: 1-ին կոճակը համացանցում է տեղադրում այ ամենը,ինչը պատճենել եք: 2-րդ կոճակը պատճենում է աշխ. սեղանը և տեղադրում համացանցում: 3-րդ կոճակը հնարավորություն է տալիս տարբեր գործիքների միջոցով ընտրել պատճենվող տարածքը,այնուհետև տեղադրել համացանցում: Ներկայացված կոճակներից ցանկացածը օգտագործելուց հետո կհայտնվի պատուհան,որտեղ պետք է հաստատել տարածումը համացանցում,որից հետո կհայտնվի հղումը դեպի ֆայլ: Բացի այս գործողություններից դուք կարող եք դիտել նաև ձեր տեղադրած բոլոր ֆայլերը և կառավարել դրանք: Ասեմ,որ այս ծրագիրը ունի այլ շատ օգտակար ֆունկցիաներ,որոնք ես դեռ չեմ հասցրել բացահայտել:Կխնդրեի որևէ բան իմանալու դեպքում անպայման հայտնել: | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 1 | ||
| ||