20:55 Ինչու են այդպես կոչվել-Մաս 2 |
չ ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։ ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։ ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։ ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։ ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահանգիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստոնեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։ ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո երկիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորության մոտ։ ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախալեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։ ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխվում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։ ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։ ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշանակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։ |
|
Total comments: 0 | |