Main » 2011 » Ապրիլ » 05
չ      
       ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ - կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ - հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ - գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ - Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ՈՎ - ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահան­գիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

     ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ - կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստո­նեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ - հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո եր­կիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորու­թյան մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ - գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախա­լեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

 

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ - անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխ­վում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ - անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ - մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշա­նակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Խումբ: Հետաքրքիր նյութեր | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)



Այժմ ձեզ եմ նեկայացնում մի հետաքրքիր տեղեկություն,որը տեղադրել եմ իմ բլոգում անփոփոխ կերպով: Նյութը վերցված է www.armblog.net բլոգից:

Դուք նկատե՞լ եք, որ, վերջերս ֆեյսբուքի լրահոսում միշտ հայտնվում են միևնույն մարդկանց կատարած գործողությունները: Նկատե՞լ եք, որ երբ դուք գրառում եք կատարում, նկար կամ հղում եք տեղադրում, միշտ միևնույն մարդիկ են արձագանքում, իսկ մյուսները կարծես ձեզ անտեսում են: Մի մտահոգվեք... ձեզ բոլորն էլ սիրում են և ոչ ոք չի պատրաստվում արգելափակել: Խնդիրն այն է, որ ձեր ընկերների մեծ մասը չի տեսնում ձեր տեղադրած նյութերը և ահա թե ինչու. այսպես կոչված «նոր Ֆեյսբուքը» ի սկզբանե կարգավորված է այնպես, որ ձեզ տեսնում են միայն նրանք, ում հետ դուք փոխգործակցել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այլ կերպ ասած` նրանք, ովքեր վերջին երկու շաբաթում ձեր գործողություններին չեն արձագանքել, չեն տեսնում ձեզ իրենց լրահոսում, իսկ դուք չեք տեսնում նրանց: 
Ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը. Ֆեյսբուքի գլխավոր էջում «Լրահոսի» աջ վերևի մասում սեղմեք «Վերջին լուրերի» կողքի սլաքի վրա, բացվող մենյուում ընտրեք Edit options խմբագրել
կարգվորումները), այնուհետև Show posts from (ցույց տալ գրառումերը
կարգավորման համար ընտրեք All of your friends and pages (Ձեր բոլոր ընկերներն ու էջերը):
ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. հիմա դուք կարող եք տեսնել այն ամենը ինչ գրում են ձեր ընկերները:

ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. դուք առաջվա պես ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՔ ձեր ընկերների մեծամասնության համար, քանի որ նրանք դեռ չեն արել այն ինչ հենց նոր դուք արեցիք: Նրանք էլ ձեզ նման պիտի փոփոխեն կարգավորումները, որպեսզի տեսնեն ձեզ իրենց լրահոսում:

Տարածեք այս հաղորդագրությունը ձեր ընկերներին: Այդ դեպքում սա կտեսնեն ձեր բոլոր ընկերները, այլ ոչ միայն նրանք, ում հետ հաղորդակցվել եք վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նրանք ևս կփոփոխեն իրենց կարգավորումները ու հրավերներ կուղարկեն իրենց մյուս ընկերներին, այս մասին կգրեն Թվիթերում, իրենց բլոգերում և այլուր: Այսպիսով մենք թույլ չենք տա Ֆեյսբուքին թաքցնել մեր ընկերներին:

p.s. Այս տեքստի հեղինակն է Heidi Hodgson-ը:






Խումբ: Նորություններ | Ավելացրել է: Invicible | Ամսաթիվ: 05.04.2011 | Մեկնաբանություններ (0)