Main » 2011 » Հուլիս » 20 » Խաղ,որը նվաճեց աշխարհը
15:58
Խաղ,որը նվաճեց աշխարհը
  



   1977 թ. դեկտեմբերին, ծննդյան տոների նախօրեին, Բուդապեշտի խանութներում երևացին բազմագույն խորանարդիկներ, որոնք նախ գրավեցին ւիոքրիկների, հետո նաև նրանց ծնողների ուշադրությունը։ Սկզբում խաղը թվում էր մանկական զվարճալիք, որի օգնությամբ ստացվում են տարբեր գունային պատկերներ։ Հետո այն «լրջացավ», մոռացվեց նրա մանկական բնույթը։ Իսկ խաղը հետևյալն է. խորա­նարդիկի վեց նիստերը, որոնք ներկված են տարբեր գույներով, կազմ­ված են ավելի փոքր քսանյոթ խորանարդիկներից։ Նիստերի երեք ան­շարժ առանցքների շուրջը պտտվելու ժամանակ խախտվում են բոլոր գույները։ Խաղացողի խնդիրն է պտտեցնելով նիստերը, դրանք նորից դարձնել միագույն։ Խորանարդիկը հնարավորություն է տալիս ստեղ­ծել մոտ երեք միլիարդ գունային համակցություններ։

   Խորանարդիկը համաշխարհային համբավ ձեռք բերեց 1979 թ. Բուդապեշտի աշնանային միջազգային տոնավաճառում, և արդեն 1981 թ. 20 երկրների կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես տարվա լավագույն խաղալիք։ Մեծ Բրիտանիայում ևս 1982 թ. խորանարդիկը ճանաչվեց որպես անգերազանցելի խաղալիք։ Եվ այն, որ փորձնա­կան հինգ հազար հատից խորանարդիկի արտադրությունը Հունգւսրիայում մեկ տարի հետո հասավ մինչև տասնհինգ միլիոնի, խոսում է «հրաշք խաղի» մեծ հաջողության մասին։ Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում «թափառում է» մոտ հիսուն միլիոն խորանարդիկ։
   Իսկ ո՞րն է «մոգական» խորանարդիկի նման հաջողության գաղտ­նիքը։ Բանն այն է, որ եթե երեխաների համար խորանարդիկը գրավիչ մի զբաղմունք է, ապա մեծերին այն առաջադրում է նոր, հրապուրիչ, տրամաբանական խնդիրներ։ Ամբողջ աշխարհը խւսղում է խորանար­դիկով, հաճախ մոռանալով, որ այդ խաղի հեղինակն է հունգարացի էռնյո Ռուբիկը։
  
       

   Գյուտարարը, ավարտելով Բուդապեշտի պոլիտեխնիկական հա­մալսարանը շինարար-ինժեների մասնագիտությամբ, այնուհետև սո­վորեց դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտում, հետո դարձավ ինստիտուտի դասւսխոս։

   Ռուբիկն իր համախոհների հետ ստեղծեց «Խաղը և...» ամսագիրը, որը լույս էր տեսնում տարին չորս անգամ հունգարերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։ Այդ ւսմսագիրը միակն էր իր տե­սակի մեջ և նվիրված էր խաղալիքներին ու տրամաբանական խաղերին։
   Աշխարհում այնքան մեծ էր խորանարդիկի երկրպագուների թիվը, որ շատ երկրներում ստեղծվում էին «Ռուբիկի խորանարդիկ» ակումբներ, որոնց անդամները սովորում էին խորանարդիկի հավաքման եղա­նակները, լուծում տրամաբանական խնդիրներ։ Կարճ ժամանակում խաղն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ որոշվեց անցկացնել խորանարդիկի աշխարհի առաջին առաջնությունը։ Այն տեղի ունեցավ 1982 թ. ամռանը, Բուդապեշտում, որին մասնակցում էին 9 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթողին որոշում էր միջազգային ժյուրին էռնյո Ռուբիկի գլխավորությամբ։ Առաջնության հաղթող դարձավ տասնվե­ցամյա ամերիկացի Մին Թայը, որը 22,95 վայրկյանում հավաքեց խո­րանարդիկը։ Հետաքրքիրն այն է, որ ինքը Ռուբիկը, խորանարդիկը կարողանում է հավաքել միայն... մեկ-երկու րոպեում։
Category: Հետաքրքիր նյութեր | Views: 739 | Added by: Invicible | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]