17:06 Անտեղի մահ-Մաս 2 | |
Հոլանդացի նկարիչ Պետեր Պեյտեմանը, չզգալով ուժեղ երկրաշարժը, մահացավ սրտի կաթվածից, երբ բնօրինակ կմախքի ոսկորները երկրաշարժի պատճառով սկսեցին «պարել» արվեստանոցում։ *** Ատիպիկ թոքաբորբը կամ շնչուղային սուր սինդրոմը ախտահարեց մարդկությանը 2003 թվականին։ Հիվանդացավ մոտ 8000 մարդ, մահացավ գրեթե 800-ը։ Մահացությունը կազմեց 10 տոկոս։ Սակայն արագ հաղթահարվեց նոր սպառնալիքը, հայտնաբերվեց նաև հարուցիչը կորոնավիրուսը, և վարակի աղբյուրը վիվերա գազանիկը։ *** 1945 թվականից մինչև 1963 թվականի հունվարի 23-ը կոլումբիացի Թեոֆիլ Ռոխասը տարբեր նկատառումներով ոչնչացրել է 400-ից ավելի մարդու։ *** Երկու մեքսիկուհի քույրեր Դելֆինա և Մարիա դը Հեռուսները, դատապարտվել են 40-ական տարվա բանտարկության 900 աղջիկների սպանության մեղադրանքով։ *** Հարավկորեական ոստիկան Վա Բոն Կանին մթագնած ուղեղով 8 ժամ շարունակ կրակում էր մարդկանց վրա, նույնիսկ նռնակ նետեց, այդ ընթացքում սպանեց 53 և վիրավորեց 35 մարդու։ Սթափվելով և տեսնելով իր կատարածը, վերջին նռնակով նա պայթեցրեց իրեն։ | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |