23:13 ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ | |
ՕՔՍՖՈՐԴ Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրման կոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թւխյկանից։ Այն արագորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկրորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնականներ են գալիս ուսուցման և հետազոտությունների միջազգային հեղինակություն վայելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսանողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլեգիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադրված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հետո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտներում իր առաջատար դիրքով։ Տարբեր ժամանակներում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դերասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթո– նը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք ՔԵՄԲՐԻՋ 1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակություն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադրված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոսների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբերական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանության տակ և կազմակերպեց նրանց բնակարանային հարցերը։ Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք է բերել չգերազանցված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գիտությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսարանում։ Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքայազն Չարլզը և այլոք։ Համալսարանական կրթությունը Եվրոպական երկրներում սկսվել Է 12-րդ դարից։ Բացի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից, հայտնի են նաև հնագույն այլ համալսարաններ, որոնցից են Փարիզ 1200 Պրահա 1364 Լիսաբոն 1290 | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |