18:45
Ե. Չարենց-Մեր Լեզուն

                          

Մեր լեզուն ճկուն
է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ էնա որպես մշտաբորբոք փարոս՝

Վառված հրով անշեջ դարերում հին։ -


Եվ վարպետներ՝ խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել էնա մերթ ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։


Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին֊
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։ -


Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան

Ո՛չ Տերյանի բարբառը նվագուն,
 
Ո՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա


Եվ ո՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,-

Բայց նա կգա - լեզուն այս երկաթյա բերքի

Եվ խոհերի այս խոր ու երկրակամ...
Կատեգորիա Բանաստեղծություններ | Գնահատական: 4.5/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 3
1 Արփինե  
0
Ապրես Արամ ջան applause applause applause ,,,,,,,,,, Երևի սովորելու ընթացքում ես որոշել գրանցես ,,,,,,,,,, կամ էլ դասատուին շատ սիրելուց էէէէէէէէէէ happy happy

2 Invicible  
0
Բա սսում ես

3 Margarit  
0
biggrin biggrin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]