11:47 Եզակի Հավաքածուներ | |
Կալիֆոռնիա նահանգից Ուոլտեր Կևենտերը հավաքել Է 1 միլիոն դոլար ընդհանուր արժեքով 1397 հատ կրեդիտային քարտ։ Այդ հարստությունը ամերիկացին պահում "Է աշխարհի ամենածանր և ամենաերկար դրամապանակում, որը կշռում Է 17,5 կգ և ունի 76 մետր երկարություն։ 1998 թվականի հուլիսին շվեյցարացի Լոտտա Այելինգն ուներ ավտոկանգառների 292 հաշվիչ։ Այդ հավաքածուն այնպիսի համաշխարհային հռչակ ձեռք բերեց, որ որոշ երկրների իշխանություններ իրենք են նրան ուղարկում դուրս գրված հաշվիչներ։ Ընդամենը կես տարում վերնոնցի դպրոցականները իրենց ուսուցչուհի էլեն Դամբախի հետ հավաքեցին մեկ միլիոն ամենատարբեր կռճակների հավաքածու։ Բրիտանիաի վարչապետները անգլիացի Թոմ Հոլմսի ծննդյան օրվա առթիվ փողկապներ էին ուղարկում նրան։ Եվ նա սկսեց փողկապներ հավաքել։ Այժմ նրա հավաքածուում կա 10024 տարբեր փողկապ։ Հույն Դեմետրիոս Պիստիոլան ունի 306 կինոխցիկ, որ թողարկվել են անցյալ դարում։ Մեծ Բրիտանիայի Դորսեթ քաղաքի բնակիչ Քրիս Գոուերը մի քանի տարում հավաքել է 412 զույգ ձեռնաշղթա։ Թել Ավիվի բնակիչ Յակով Եսիպովը սիրում է ավտոբուսի տոմսեր հավաքել։ 1998 թվականի սկզբին նրա հավաքած տրանսպորտային կտրոնների թիվը հասել է 14 հազարի։ Ոմն Բիլ Ամարթ հավաքել է թեյի պիտակների շքեղ հավաքածու, որի նմուշների թիվն անցնում է 26 հազարից ներառյալ 785 փաթեթ 20 երկրից։ Բելգիացի Գի վան Կեերը հավաքում է ժամկետանց անձնագրեր և դրանց փոխարինող անցաթղթեր։ Նա ունի 130 երկրի փաստաթղթեր սկսած 1616 թվականից։ Ամենաթանկ ցուցանմուշը 1898 թվականի չինական գույնզգույն անձնագիրն է։ | |
|
Ընդհանուր մեկնաբանությունները: 0 | |