13:19
Հայրենական մեծ պատերազմը



1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան ուխտադրժորեն հարձակվեց Սովետական Միության վրա: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Կոմունիստական կուսակցության կոչով սովետական ամբողջ ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու սոցիալիստական Հայրենիքը:



Պատերազմը դաժան փորձություն էր սովետական երկրի համար: Գերմանացիները հանել էր նրա դեմ ահռելի ուժ և տեխնիկա: Քաջ գիտակցելով իր վրա կախված սարսափելի սպառնալիքը, սովետական ժողովուրդը պատերազմի հենց առաջին օրերից դրսևորեց իր բարոյական բարձր հատկությունները և կարողությունները: Ժողովուրդը ցուցաբերեց իր անսահման նվիրվածությունը սոցիալիստական հայրենիքին, տոկոնություն և անձնազոհություն, հերոսություն և հավատ հաղթանակի հանդեպ:

Սովետական բոլոր միասնական երկրների հետ միասին հայ ժողովուրդը նույնպես ոտքի ելավ պաշտպանելու հայրենիքը:
Կատեգորիա Նորություններ | Պիտակներ: Նորություններ | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]