Վարպետը կանչում է աշակերտին.
- Մուրճը բեր:
- Ի՞նչ: Չլսեցի:
- Մուրճը բեր:
- Ի՞նչ: Չլսեցի:
- Հիմա՛ր, ասում եմ մուրճը բեր:
-Հիմարը դու ես: Ի՞նչ, չլսեցի
***
Երկու ուղտ անապատով գնում են:
Մեկը շրջվում ու ասում է մյուսին.
- Չգիտեմ, թե մարդիկ մեր մասին ի՞նչեր են խոսում, բայց ես ծարավ եմ:
***
- Երեկ ինձ նոր անեկդոտ պատմեցին: Քեզ արդեն
պատմե՞լ եմ:
- Իսկ ծիծաղելու՞ է:
- Այո, շատ:
- Ուրեմն չես պատմել: *** Գրողը պատմում է հրատարակչին.
- Պատկերացնում ես, երեկ տուն եմ մտնում ու տեսնում եմ, որ իմ երեքամյա որդին
պատռում է իմ վերջին տեղծագործությունը:
- Աստված իմ, նա այդքան փոքրիկ հասակում արդեն կարողանում է կարդալ ու հասկանա՞լ
կարդացածը:
*** Մի աքաղաղ գլորելով ջայլամի ձու
է բերում հավերի մոտ և ասում.
- Սիրելի տիկնայք, ես չեմ ուզում ձեզ քննադատեմ, բայց խնդրում եմ, նայեք, թե
ուրիշները ինչպես են աշխատում:
|
|